Չորեքշաբթի , 11 Մարտի 2026

Կհամագործակցեն ՔՊ-ի հետ, թե ոչ

Կհամագործակցեն ՔՊ-ի հետ, թե ոչ

Mon, 09 Mar 2026 13:19:39 +0400


Գրել էինք, որ «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն»-ը (ՄԱՍԿ) հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Կուսակցության համահիմնադիր, Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանը, անդրադառնալով հնարավոր քաղաքական համագործակցություններին, բացառել է համագործակցության տարբերակը իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունի հետ։

Ասլանյանի խոսքով՝ իրենց քաղաքական ուժը որևէ պարագայում չի դիտարկում ՔՊ-ի հետ համագործակցությունը։ Նա նշել է, որ գործող իշխանությունը հեռացել է հեղափոխական արժեքներից և հայտնվել այնպիսի իրավիճակում, որը անհամատեղելի է իրենց կուսակցության սկզբունքների հետ։

Պատգամավորը նաև ընդգծել է, որ նրանք, ովքեր կարծում են, թե ՄԱՍԿ-ը կարող է համագործակցել ՔՊ-ի հետ, սխալվում են, քանի որ իրենց կուսակցության դիրքորոշումը այս հարցում հստակ է և անփոփոխ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Հայկ Մարությանի կուսակցության ցուցակի առաջին 30 անունները հաստատվել են

«Հրապարակ»․ Հայկ Մարությանի կուսակցության ցուցակի առաջին 30 անունները հաստատվել են Tue, 10 Mar 2026 08:05:00 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով