Ադրբեջանը վերականգնել է Իրանի սահմանով բեռնափոխադրումները
Mon, 09 Mar 2026 13:30:49 +0400

Ադրբեջանի նախարարների կաբինետը հայտարարել է Իրանի հետ պետական սահմանով բեռնափոխադրումների վերսկսման մասին։
Տեղեկատվության համաձայն՝ 2026 թվականի մարտի 9-ի, ժամը 10:00-ից վերականգնվել է Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանով բեռնափոխադրող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը։
Սա վերաբերում է ինչպես երկկողմ, այնպես էլ տարանցիկ բեռնափոխադրումներին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր