Երկուշաբթի , 9 Մարտի 2026

Միքայել Սրբազանը դատի է տվել Ստեփան Ասատրյանին

Միքայել Սրբազանը դատի է տվել Ստեփան Ասատրյանին

Mon, 09 Mar 2026 15:09:22 +0400


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատական հայց է ներկայացրել նախկին քահանա Ստեփան Ասատրյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից։

Ըստ հայցի՝ Միքայել Սրբազանը պահանջում է հերքել արատավորող տեղեկությունները, ինչպես նաև պահանջ է ներկայացրել գումար բռնագանձելու մասին։

Գործը մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի Քաղաքացիական դատարանի դատավոր Էմին Աբգարյանին։

Տեղեկացանաք նաև, որ դատարանը հայցադիմումը կից փաստաթղթերով ետ է վերադարձրել, որպեսզի հայցադիմումի մեջ թույլ տրված խախտումները եռօրյա ժամկետում վերացվեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Բագրատ սրբազանը բնակության հասցե չի տրամադրում դատարանին

«Հրապարակ»․ Բագրատ սրբազանը բնակության հասցե չի տրամադրում դատարանին Sat, 28 Feb 2026 08:10:02 +0400 Պարզվում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով