Լյուքսեմբուրգից 100 հազար եվրո՝ Դիլիջանում լողավազանի համար

Լյուքսեմբուրգից 100 հազար եվրո՝ Դիլիջանում լողավազանի համար

Tue, 17 Mar 2026 21:45:07 +0400


Լյուքսենբուրգի Պետանժի քաղաքային խորհուրդը 2025 թ․ դեկտեմբերի 12-ի նիստում որոշել է 100 հազար եվրո գումարի չափով ֆինանսական աջակցություն տրամադրել Դիլիջան համայնքին՝ մարզական լողավազանի կառուցման ծրագրի իրականացման համար։ Մարտի 10-ին Դիլիջան համայնքի ավագանին որոշել է թույլատրել Պետանժի քաղաքային խորհրդի կողմից տրամադրվող 100 հազար եվրո գումարը օգտագործել Դիլիջանում մարզական լողավազանի կառուցման նպատակով և ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգում բացել արտաբյուջետային հաշիվ: Հավելենք, որ Դիլիջանի քույր քաղաքներն են Դելիջանը (Իրան), Ռոմանը (Ռումինիա), Պյատիգորսկը (Ռուսաստան), Թեոդոսիան (Ղրիմ), Պովաժսկա Բիստրիցան (Սլովակիա)։ Դիլիջան քաղաքը գործընկերային հարաբերություններ ունի Պետանժի (Լյուքսեմբուրգ), Էքս-ան-Պրովանսի (Ֆրանսիա), իտալական Ուդինե և Նոալե քաղաքների հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

300 հազար ադրբեջանցի գա՞, թե 300 հազար նոր աշխատատեղ ստեղծվի

300 հազար ադրբեջանցի գա՞, թե 300 հազար նոր աշխատատեղ ստեղծվի Thu, 28 May 2026 19:06:42 …