ԱՄՆ-ն հարստացված ուրանը Իրանից «առգրավելու» օպերացիա է մշակում

ԱՄՆ-ն հարստացված ուրանը Իրանից «առգրավելու» օպերացիա է մշակում

Mon, 09 Mar 2026 16:00:34 +0400


Միացյալ Նահանգներում ուսումնասիրում են Իրան հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հնարավորությունները՝ այնտեղ պահպանվող բարձր հարստացվածության ուրանը առգրավելու համար։ Սակայն, ամերիկյան վարչակազմում վստահ չեն, թե արդյոք հստակ են տիրապետում այն ինֆորմացիային, թե որտեղ է այդ ուրանը պահվում։ Չի բացառվում, որ իրանական կողմն իր բարձր հարստացվածության ուրանի պաշարը լրիվ այլ տեղ է պահում, քան գիտեն ամերիկյան եւ իսրայելական հատուկ ծառայությունները։ Bloomberg-ի հաղորդմամբ՝ իրենց հանրային հայտարարություններում՝ ամերիկացի պաշտոնյաները ամեն կերպ ցույց են տալիս, որ ամերիկյան կողմին հայտնի է, թե որտեղ են պահվում իրանական ուրանի պաշարները։

Սակայն մասնավոր զրույցներում եւ աշխատանքային փակ քննարկումներում նրանք կասկածներ ունեն, թե արդյոք այդ առնչությամբ ունեցած իրենց ինֆորմացիան հավաստի է։ Ներկայումս ամերիկյան եւ իսրայելական հետախուզական ծառայությունները փորձում են վերջնական պարզել, թե որտեղ են պահվում իրանական ուրանի պաշարները ու եթե կարողանան դա անել, հնարավոր է, որ հատուկ նշանակության ուժեր ուղարկեն Իսլամական Հանրապետություն՝ այն առգրավելու համար։ Axios-ն էլ գրել է, որ ամերիկյան վարչակազմում երկու հիմնական սցենար է քննարկվում Իրանից բարձր հարստացվածության ուրանի առգրավման համար։ Դրանցից մեկը՝ այդ պաշարի դուրս բերումն է Իսլամական Հանրապետության տարածքից, մյուսը՝ ոլորտի գիտնականների օգնությամբ՝ «վնասազերծումը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփն ԱԲ հետ է խորհրդակցել՝ նախքան Մադուրոյին առեւանգելը

Թրամփն ԱԲ հետ է խորհրդակցել՝ նախքան Մադուրոյին առեւանգելը Fri, 02 Oct 2026 19:30:30 +0400 ԱՄՆ…

17 րոպե ago

Վիճաբանություն՝ Մինաս Ավետիսյան փողոցում․ կա վիրավոր

Վիճաբանություն՝ Մինաս Ավետիսյան փողոցում․ կա վիրավոր Fri, 02 Oct 2026 19:07:50 +0400 Հոկտեմբերի 2-ին՝ ժամը…

40 րոպե ago

217 տարվա գաղտնագրված նամակը վերծանել է 6 ժամում

217 տարվա գաղտնագրված նամակը վերծանել է 6 ժամում Fri, 02 Oct 2026 19:00:12 +0400 GPT-6…

48 րոպե ago

Օգտատերն ու Ֆեյսբուքը

Օգտատերն ու Ֆեյսբուքը Fri, 02 Oct 2026 18:45:01 +0400 Ինչո՞ւ փակել Ֆեյսբուքը, եթե կարելի է…

1 ժամ ago

Հավելյալ ՀՕՊ ուժեր են ուղարկել Մերձավոր Արեւելք

Հավելյալ ՀՕՊ ուժեր են ուղարկել Մերձավոր Արեւելք Fri, 02 Oct 2026 18:30:34 +0400 Միացյալ Նահանգները…

1 ժամ ago

Ընդդիմությունը մերժեց Ռուբինյանին

Ընդդիմությունը մերժեց Ռուբինյանին Fri, 02 Oct 2026 18:22:31 +0400 «Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ստեղծվել է…

1 ժամ ago