Լուկաշենկոն առաջարկել է վերանվանել «ամերիկանոն»
Mon, 09 Mar 2026 20:30:17 +0400

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին այցելել է Մինսկի ռեստորաններից մեկը, որտեղ նրան ցույց են տվել, թե ինչպես է աշխատում ինքնասպասարկման սթենդը։ Առաջարկվող սննդատեսակների մեջ հայտնվել է նաեւ «ամերիկանո» սուրճը։
Լուկաշենկոն ասել է, որ պետք է վերանվանել «ամերիկանո» սուրճը բելառուսական ապրանքանիշով, փակագծերում նշելով հանդերձ, թե խոսքը «ամերիկանոյի» մասին է, մինչեւ մարդիկ կընտելանան նոր ապրանքանիշին։ Ռեստորանի տնօրենն էլ առաջարկել է անմիջապես՝ պարզապես կիրառել «սեւ սուրճ» անվանումը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր