Երեքշաբթի , 10 Մարտի 2026

«Հրապարակ»․ Արարատի քաղաքապետի որոշումների հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել

«Հրապարակ»․ Արարատի քաղաքապետի որոշումների հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել

Tue, 10 Mar 2026 08:00:00 +0400


Արարատի քաղաքապետ Ասլան Ավետիսյանը հերթական սկանալում է հայտնվել։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, կրիմինալ պատմություններով հայտնի ՔՊ-ական քաղաքապետի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել, որն առնչվում է համայնքային հողերը օտարելուն։ Մեզ պատմեցին, որ Ավետիսյանը թեեւ քրեական վարույթով կարգավիճակ դեռեւս չունի, սակայն առաջիկայում հնարավոր է որպես մեղադրյալ ներգրավվի՝ վարույթը նոր է նախաձեռնվել, եւ մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձ չկա։ Հակակոռուպցիոն կոմիտեից հրաժարվեցին ասել՝ ինչ հոդվածներով է քրեական վարույթը նախաձեռնվել, այլ մանրամասներ չհայտնեցին։ Ասլան Ավետիսյանն էլ մեր զանգերին չպատասխանեց։ Նշենք, որ քրեական վարույթով է անցնում նաեւ Արարատի փոխքաղաքապետ Արսեն Հակոբյանը, որը մեղադրյալի կարգավիճակ ունի։ Հիշեցնենք նաեւ, որ Ասլան Ավետիսյանին այլ մեղադրանքներ էլ են ուղղում։ Օրինակ, քաղաքացի Գայանե Հովնանյանը նրան մեղադրում է 2013–ին իր հորը սպանելու մեջ, Ասլանյանը նաեւ «Մարտի 1»-ի գործով է անցել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուբեն Հակոբյանի ձերբակալության գործով ձայնագրություն է հրապարակվել

Ռուբեն Հակոբյանի ձերբակալության գործով ձայնագրություն է հրապարակվել Fri, 06 Mar 2026 19:32:40 +0400 Հաշվի առնելով …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով