Երեքշաբթի , 10 Մարտի 2026

«Հրապարակ»․ Հայկ Մարությանի կուսակցության ցուցակի առաջին 30 անունները հաստատվել են

«Հրապարակ»․ Հայկ Մարությանի կուսակցության ցուցակի առաջին 30 անունները հաստատվել են

Tue, 10 Mar 2026 08:05:00 +0400


Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որ դեռ դեկտեմբերին հայտարարեց «Նոր ուժ» կուսակցությամբ 2026-ի ընտրություններին մասնակցելու մասին, մարտի 7-ին գրեթե գաղտնի համագումար է անցկացրել կուսակցության գրասենյակում՝ այն չի լուսաբանվել, հաղորդագրություն չի տարածվել։ Որոշել են առաջիկայում ներկայացնել։ «Համագումարի ընթացքում ընտրվել է կուսակցության վարչության նոր կազմը, եւ հաստատվել են նախընտրական ցուցակի առաջին 30 անունները, նաեւ քննարկվել են ծրագրային դրույթներին վերաբերող հարցեր»,- մեզ ասաց կուսակցության մամուլի պատասխանատուն՝ նշելով, որ առաջիկայում միջոցառում են նախատեսել, որի ժամանակ կներկայացնեն նախընտրական ծրագիրը։ Ցուցակը գլխավորելու է Մարությանը, «Նոր ուժ»-ը միայնակ է մասնակցելու։ Հիշեցնենք, որ Մարությանը քաղաքականությամբ սկսեց զբաղվել 2018-ին․ սեպտեմբերին Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի առաջին համարն էր, եւ ընտրվեց քաղաքապետ, սակայն պատերազմից հետո հեռացավ ՔՊ-ից, իսկ 21-ի դեկտեմբերին ավագանին նրան անվստահություն հայտնեց։ Նա նախկին թիմակիցներին մեղադրում էր հեղափոխության արժեքներից շեղվելու մեջ։ 2023-ին Երեւանի ընտրություններին մասնակցեց «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով։ Թեեւ ընդդիմադիր ուժերը միասին ավելի շատ ձայն էին ստացել, քան իշխանությունը, սակայն քաղաքապետ դարձավ Տիգրան Ավինյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կհամագործակցեն ՔՊ-ի հետ, թե ոչ

Կհամագործակցեն ՔՊ-ի հետ, թե ոչ Mon, 09 Mar 2026 13:19:39 +0400 Գրել էինք, որ «Միացյալ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով