«Հրապարակ»․ Ցեղասպանության թանգարանի եւ տնօրենի ճակատագիրը կվճռվի այսօր

«Հրապարակ»․ Ցեղասպանության թանգարանի եւ տնօրենի ճակատագիրը կվճռվի այսօր

Tue, 10 Mar 2026 08:45:34 +0400


«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի եւ աշխատակազմի համար այսօր վճռորոշ օր է լինելու՝ կա՛մ կընդունեն հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանի դիմումը՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ, կա՛մ կոլեկտիվի բարձրացրած աղմուկն ու պայքարն իրենց դերը կխաղան, եւ կհրաժարվեն որոշումից։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ԿԳՄՍ նախարարը պարտադրել էր Ցեղասպանության թանգարանի տնօրենին՝ դիմում գրել, ազատվել աշխատանքից՝ սպառնալով, որ եթե ինքնակամ չգրի, իրենք կազատեն։ Նախարարությունից, ըստ լուրերի, պաշտոնական պատճառաբանությունը եղել էր այն, թե իբր Գզոյանը պատշաճ չի վերահսկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությունը, որը, ի դեպ, վերջինիս ֆունկցիաների մեջ չի մտնում։ Իրական պատճառը, սակայն, տիկնոջ քիչ թե շատ ազգային գործունեությունն է․ Գզոյանը միջազգային հարթակներում ակտիվ է ցեղասպանության ճանաչման, գիտական հոդվածների տպագրման ուղղությամբ, ինչն այս իշխանությունների սրտով չէ։ Գրել էինք նաեւ, որ Գզոյանի ազատման հարցը հատկապես հասունացել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցից եւ Ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո, երբ ավելի ակնառու դարձավ այս իշխանության ապազգային դեմքը, քանի որ ԱՄՆ բարձր պաշտոնյային ՀՀ իշխանություններից որեւէ պաշտոնյա չուղեկցեց, Ժաննա Անդրեասյանը ձեւական դիմավորեց համալիրի մուտքի մոտ ու անհետացավ։ Թերեւս սրանք վախենում են, որ իրենց թուրք բարեկամներին կնեղացնեն, եթե ցեղասպանության փաստը հիշատակեն եւ իրենց հյուրերին տանեն Ծիծեռնակաբերդ։ ԱՄՆ փոխնախագահին եւ նրա կնոջն Էդիտա Գզոյանն էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր ուղեկցել ու մանրակրկիտ պատմել ինչպես ցեղասպանության, այնպես էլ Արցախի մասին։ Վերջում էլ Արցախին ու ցեղասպանությանը վերաբերող գրքեր էր նվիրել, ինչից էլ կատաղել էին ապազգային ՔՊ-ականները։

Այդուհանդերձ, անցած շաբաթ տնօրենը հակված է եղել Անդրեասյանի հորդորով դիմում գրել, բայց կոլեկտիվն ընդվզել է՝ նամակ են ուղղել վարչապետին, թե որն է պատճառը, ինչու եք հերթական անգամ տնօրեն փոխում թանգարան-ինստիտուտում: Նամակը վարչապետի գրասենյակից վերահասցեագրվել է ԿԳՄՍ նախարարին։ Մեր տեղեկություններով, այս օրերին իր լիազորությունները վայր է դրել նաեւ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոնդ Գեւորգյանը` սփյուռքահայ հայտնի ցեղասպանագետը։ Կոլեկտիվում մոտ մեկ շաբաթ է՝ աշխատանքը կաթվածահար է, չնայած Գզոյանն աշխատակազմին հորդորել է բնականոն հունով աշխատել, սակայն մեզ ասացին, որ նրա հեռացումը շատերի համար ճակատագրական նշանակություն կունենա՝ տնօրենի քայլին ուրիշ մասնագետներ էլ կհետեւեն՝ հասկանալով, որ թանգարանը գոյատեւելու հեռանկար չունի, եթե ՔՊ-ն առաջիկայում վերարտադրվի։

Մեզ պատմեցին, որ պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում Գզոյանը բավականին շատ դրամաշնորհային ծրագրեր է բերել հիմնարկի համար, ինչի շնորհիվ մեծ ծավալի աշխատանք է իրականացվել, եւ գիտաշխատողներն էլ բավական բարձր՝ մոտ 500 հազար դրամ աշխատավարձ են ստացել, տարբեր երկրներում սեմինարների են մասնակցում, այս պահին էլ կան ընթացիկ ծրագրեր, որոնք անձամբ Գզոյանի անձով են պայմանավորված եւ կարող են դադարեցվել, եթե նա հեռացվի պաշտոնից։ Մի վտանգավոր սցենար էլ է նշմարվում․ Գզոյանից ազատվելուց հետո, մեծ հավանականությամբ, հիմնադրամը տեւական ժամանակ անգլուխ կթողնեն, հուշահամալիրում իրականացվող շինաշխատանքներն էլ կդադարեցվեն հենց այդ հիմնավորմամբ, ու որոշ ժամանակ անց կփակեն ինստիտուտի դռները։

Հիշեցնենք․ Գզոյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել 2024-ի փետրվարին, նա պատմական գիտությունների թեկնածու է, 2013-2018 թթ.՝ ՀՑԹԻ ավագ, 2018-ից առաջատար գիտաշխատող է եղել, իսկ 2018-ից՝ ՀՑԹԻ գիտական աշ­խա­տան­քների գծով փոխտնօրեն։ Տնօրենի պաշտոնը 2018-ից զբաղեցնում էր Հարություն Մարությանը, նրանից առաջ եղել է Հայկ Դեմոյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բացառիկ տեսանյութ` Վալոդյա Գրիգորյանի սպանությունից անմիջապես հետո

Բացառիկ տեսանյութ` Վալոդյա Գրիգորյանի սպանությունից անմիջապես հետո Tue, 10 Mar 2026 16:08:29 +0400 Latest news…

6 րոպե ago

Ու՞մ համար են էս թատրոնը բեմադրում՝ մե՞ր, թե՞ Փաշինյանի

Ու՞մ համար են էս թատրոնը բեմադրում՝ մե՞ր, թե՞ Փաշինյանի Tue, 10 Mar 2026 16:00:45 +0400…

14 րոպե ago

Պայքարս միայն ծառերի մասին չէ, այն Երևանի երեխաների լեյկոզն ու ասթման է

Պայքարս միայն ծառերի մասին չէ, այն Երևանի երեխաների լեյկոզն ու ասթման է Tue, 10 Mar…

44 րոպե ago

Ալիևի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է առաջիկա ընտրություններում

Ալիևի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է առաջիկա ընտրություններում Tue, 10 Mar 2026 15:26:36 +0400 Փետրվար ամսվա…

48 րոպե ago

Ես կապ չունեմ. Ինչ հայտարարեց Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողը

Ես կապ չունեմ. Ինչ հայտարարեց Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողը Tue, 10 Mar 2026 15:23:40…

51 րոպե ago

Մաքրելը քիչ է. ո՞վ է կազմակերպելու քաղաքացիների հանգիստը մեր այգիներում

Մաքրելը քիչ է. ո՞վ է կազմակերպելու քաղաքացիների հանգիստը մեր այգիներում Tue, 10 Mar 2026 15:15:12…

59 րոպե ago