Կարող է վտանգվել բոլորի կողմից սպասված կարևոր համակարգը

Կարող է վտանգվել բոլորի կողմից սպասված կարևոր համակարգը

Tue, 10 Mar 2026 11:08:36 +0400


Բժիշկ Գևորգ Գրիգորյանը նորից անդրադարձել է առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության ներդրման ընթացքին՝ քննադատելով գործընթացի կազմակերպման որոշ կողմեր։

Նա նշում է, որ ծրագրի մեկնարկից արդեն երեք ամիս է անցել, սակայն միայն հիմա են քննարկվում բուժաշխատողների շրջանում ԱրՄեդ համակարգի կիրառման և դրա լիարժեք տիրապետման հարցերը։ Գրիգորգյանի կարծիքով՝ նման խնդիրները պետք է լուծված լինեին մինչև ծրագրի գործարկումը։

Բժիշկը նաև ընդգծում է, որ մասնագետների մի մասը դեռևս սկզբից էր զգուշացնում՝ առողջապահական համակարգը լիարժեք պատրաստ չէ ապահովագրական համակարգի ներդրմանը։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է ոչ թե քաղաքական կամ նախընտրական հարցերին, այլ ոլորտում առկա գիտելիքային, տեխնիկական և ռեսուրսային խնդիրներին։

Գրիգորգյանի գնահատմամբ՝ նման լայնածավալ ծրագրերը պետք է սկսվեն միայն այն դեպքում, երբ նախապես գնահատված են համակարգի և մասնագետների իրական հնարավորությունները։ Հակառակ դեպքում, նրա համոզմամբ, «մեծ ռեֆորմի» անվան տակ կարող է վտանգվել բոլորի կողմից սպասված կարևոր համակարգի արդյունավետ ներդրումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քվեի գինը՝ աշխատատեղից մինչև թոշակ․ ընտրակաշառքի նոր, «օրինականացված» ձևերը. Anticor

Քվեի գինը՝ աշխատատեղից մինչև թոշակ․ ընտրակաշառքի նոր, «օրինականացված» ձևերը. Anticor Tue, 31 Mar 2026 10:00:52 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով