Կիրակի , 2 Օգոստոսի 2026

Տեղի ունեցածը վարչախմբի պարագլխի կողմից կանխամտածված սադրանք էր․ «ՀայաՔվե»

Տեղի ունեցածը վարչախմբի պարագլխի կողմից կանխամտածված սադրանք էր․ «ՀայաՔվե»

Tue, 31 Mar 2026 11:53:36 +0400


Վարչախմբի կամակատարը դարձած իրավապահ համակարգը մտացածին հոդվածներով մեղադրանքներ է առաջադրել 18-ամյա երկու դպրոցական եղբայրների` Դավիթ և Միքայել Մինասյաններին, ինչպես նաև` արցախյան ազատամարտի մասնակից Գևորգ Գևորգյանին:

Ակնհայտ է, որ Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածը վարչախմբի պարագլխի կողմից կանխամտածված սադրանք էր` ուղղված հավատացյալների կրոնական զգացմունքների ոտնահարմանը:

Ակնհայտ է նաև, որ սադրանքի ձախողումից հետո վարչախմբի պարագլուխը, հերթական անգամ շրջանցելով օրենքը, հրահանգել է պատժել իր իսկ հրահրած միջադեպի մասնակիցներին:

«ՀայաՔվեն» հաստատակամ է` պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքները, ամբողջապես զորակցում է Գևորգ Գևորգյանին ու Մինասյան եղբայրներին, և հետևողական է լինելու` այս աղաղակող իրավազանցության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում:

«ՀայաՔվե»

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արդյոք ո՞ղջ է Խամենեին և ո՞վ է իրականում կառավարում Իրանը․ The Times

Արդյոք ո՞ղջ է Խամենեին և ո՞վ է իրականում կառավարում Իրանը․ The Times Wed, 29 Jul …