Չորեքշաբթի , 1 Ապրիլի 2026

Ճշգրիտ կհարվածեինք թիրախին, եթե այդպես որոշեինք

Ճշգրիտ կհարվածեինք թիրախին, եթե այդպես որոշեինք

Tue, 10 Mar 2026 12:51:42 +0400


Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին անդրադարձել է այն տեղեկություններին, ըստ որոնց Իրանը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին։

Դեսպանի խոսքով՝ Իրանը որևէ պատճառ չունի անօդաչու սարքերով հարվածելու Ադրբեջանին։ Նա նշել է, որ եթե նման որոշում իսկապես ընդունվեր, ապա հարվածը կլիներ ճշգրիտ և կհասներ իր թիրախին։ Որպես օրինակ՝ նա հիշեցրել է այն դեպքերը, երբ Իրանը հարվածներ է հասցրել ամերիկյան որոշ ռազմաբազաների:

Շիրղոլամիի գնահատմամբ՝ նշված միջադեպը կասկածելի է, իսկ Ադրբեջանի արձագանքը՝ անհամաչափ։ Նրա խոսքով՝ հենց այդ արձագանքներից հետո Իրանի ռազմական հրամանատարությունը նախազգուշացրել է ադրբեջանական կողմին՝ ավելի զգուշավոր լինել և թույլ չտալ, որ իր տարածքից հարձակում իրականացվի Իրանի դեմ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ոչ մի հրադադար, տարածաշրջանում պետք է դադարեցվեն բոլոր պատերազմները․ Արաղչի

Ոչ մի հրադադար, տարածաշրջանում պետք է դադարեցվեն բոլոր պատերազմները․ Արաղչի Wed, 01 Apr 2026 09:30:52 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով