Ընտանեկան բռնության եւ անչափահասների հանցագործությունների դեպքերն աճել են

Ընտանեկան բռնության եւ անչափահասների հանցագործությունների դեպքերն աճել են

Tue, 10 Mar 2026 13:45:08 +0400


ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է, որ 2025 թվականի ընթացքում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննվել է 2.398 քրեական վարույթ (2024-ին՝ 2.207), որից 630-ը փոխանցվել է 2024 թվականից: 2025 թվականին 157 քրեական վարույթ է քննվել՝ 159 անձի վերաբերյալ եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան (2024-ին՝ 197 վարույթ՝ 195 անձ):

Ինչպես տեսնում ենք, ընտանեկան բռնության դեպքերը 2025-ին էապես աճել են, նախորդ տարվա համեմատ: Բայց թվերն աճել են ոչ միայն ընտանեկան բռնության դեպքերով, այլ նաեւ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների մասով։
Քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2025 թվականի ընթացքում քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների 464 վարույթ, իսկ 2024 թվականին՝ եղել է ընդամենը 444 վարույթ։ 464 քրեական վարույթից 80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 60 քրեական վարույթ՝ 78 անձի վերաբերյալ), դրանցից միայն 1-ով է դատավճիռ կայացվել, իսկ 177-ը կարճվել են (2024-ին՝ 163 էին կարճվել)։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հորմուզի նեղուցը «բացելու» օպերացիա են պատրաստում

Հորմուզի նեղուցը «բացելու» օպերացիա են պատրաստում Tue, 10 Mar 2026 19:30:23 +0400 Ֆրանսիայի նախագահ Էմանուել…

19 րոպե ago

Հարկային աճի պատրանք և կտրուկ անկում «արդյունքային» հարկերում

Հարկային աճի պատրանք և կտրուկ անկում «արդյունքային» հարկերում Tue, 10 Mar 2026 19:22:10 +0400 Դիտարկում…

27 րոպե ago

Չսիրել ոչ թե պետությունը, այլ ապաշնորհ իշխանություններին

Չսիրել ոչ թե պետությունը, այլ ապաշնորհ իշխանություններին Tue, 10 Mar 2026 19:15:19 +0400 Երբ տեսնում…

34 րոպե ago

Երկու օրում ծախսել են 5,6 միլիարդ դոլարի սպառազինություն

Երկու օրում ծախսել են 5,6 միլիարդ դոլարի սպառազինություն Tue, 10 Mar 2026 19:00:40 +0400 Ամերիկյան…

48 րոպե ago

Մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Tue, 10 Mar 2026 18:52:32 +0400 Մարտի 10-ին Մայր…

56 րոպե ago

Թրամփի հետ կամ Թրամփի վրա

Թրամփի հետ կամ Թրամփի վրա Tue, 10 Mar 2026 18:45:40 +0400 Ես չեմ զարմանա, եթե…

1 ժամ ago