Չսիրել ոչ թե պետությունը, այլ ապաշնորհ իշխանություններին

Չսիրել ոչ թե պետությունը, այլ ապաշնորհ իշխանություններին

Tue, 10 Mar 2026 19:15:19 +0400


Երբ տեսնում ենք, թե ինչպես է այս իշխանությունն իրենից ոչ մի բանով չկախված խաղաղությունը՝ իշխանություն պահելու գնով Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա վաճառում, երբ տեսնում ենք, թե ինչպես է ընդդիմությունը «Հայաստանի ու Ադրբեջանի՝ Ալմա-Աթայով հաստատված սահմանները ճանաչո՞ւմ եք, թե՝ ոչ» հարցին պատասխանելուց վախենում, միանգամից հասկանում ենք, թե ինչպես է լինում, որ երկրի այսօրվա քաղաքական դասն անգամ 2020-ի պատերազմից 6 տարի անց էլ չի հասկանում, որ այսօրվա խաղաղությունն Ադրբեջանի նվերը չէ Հայաստանին: Չի հասկանում, որ այդ խաղաղությունը հաստատվել է ոչ թե այն պատճառով, որ Ալիեւի պատկերացրածով խաղաղությունն է, այլ հաստատվել է, որովհետեւ տարածաշրջանում ձեւավորված ռազմաքաղաքական իրողություններն են այդպես դասավորվել:

Այս իմաստով մենք ու մեր նմանները, իհարկե, Նիկոլի ու նիկոլենց բերած Հայաստանը չենք սիրում: Բայց այդ չսիրելը ոչ թե պետությանն է ուղղված, այլ՝ այս իշխանություններին, որովհետեւ նրանց իշխանության գալով ու նրանց մեղքով է միայն, որ այսօրվա Հայաստանում չեն հասկանում՝ այս խաղաղությունը մեզ տրված չէ, որ մենք այն իշխանություն պահելու գնով երկրի վրա վաճառենք։ Եվ այս պետությունը մեզ տրված չէ, որ մենք այն, Հայաստանի Հանրապետության եւ սփյուռքի հզորությունների բազմապատկման գործին ծառայեցնելու փոխարեն, ՀՀ քաղաքացու եւ սփյուռքի միջեւ բաժանենք:

Իհարկե, մեր ու մեր նմանների համար մինչեւ 2020-ը եղած Հայաստանում եւս շատ բաներ են եղել, որ մենք չենք սիրել: Բայց մեր այդ «չսիրված բաներն» ազատագրված Արցախի ու Արցախ ունենալու համեմատ այնքան աննշան ու անկարեւոր բաներ են եղել, որ մենք հիմա երբ հետ ենք նայում, հասկանում ենք, որ այն օրերի Հայաստանում եղած սխալների ու բացթողումների տասնապատիկն անգամ, հարյուրապատիկը մենք կտանեինք, միայն թե կարողանայինք չկորցնել այն, ինչը կորցրինք:

Բայց այդքան չսիրված բաների ու այդքան բաց թողնված հնարավորությունների մասին խոսելով հանդերձ, մենք ուզում ենք նաեւ արձանագրել, որ փոխարենը այսօր արդեն հասցրել ենք սիրել 2026-ի հունիսի 7-ը եւ հունիսի 7-ից հետո եկող Հայաստանը: Հասցրել ենք սիրել, որովհետեւ սկսել ենք հավատալ, որ այդ օրը Հայաստանի այն իշխանության ընտրվելու օրն է լինելու, որն իշխանության է գալու մի նպատակով, որ ոչ թե պետությունը միայն ՀՀ քաղաքացու պետություն դարձնի, այլ՝ բոլոր հայերի։ Որն իշխանության է գալու ոչ թե խաղաղությունը Հայաստանի եւ նրա քաղաքացու վրա՝ իշխանություն պահելու գնով վաճառելու, այլ Հայաստանն ուժեղացելու։ Որն իշխանության է գալու ոչ թե պարգեւավճարներ բաժանելու, այլ Հայաստանի տնտեսությունն արդյունաբերականացնելու, որն իշխանության է գալու ոչ թե երկիրը բանկերի երկիր դարձնելու, այլ բանկերին Հայաստանի տնտեսության արդյունաբերականացման «մասնակցություն պարտադրելու», որն իշխանության է գալու ոչ թե գյուղատնտեսության նախարարությունը ցրելու, այլ գյուղատնտեսության նախարարության ջանքերով՝ ժամանակակից գյուղատնտեսություն ստեղծելու, որն իշխանություն է վերցնելու ոչ թե բանակն անորակ սպառազինությամբ զինելու, այլ տեխնոլոգիական ռազմարդյունաբերություն հիմնելու եւ բանակը 21-րդ դարի բանակ դարձնելու համար:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատմական օր․ Ուկրաինան և Կանադան ստորագրել են 100-ամյա գործընկերության հռչակագիր

Պատմական օր․ Ուկրաինան և Կանադան ստորագրել են 100-ամյա գործընկերության հռչակագիր Fri, 11 Sep 2026 03:00:15…

3 ժամ ago

Կանադան պատրաստ է նորից օգնել Կիևին․ Զելենսկու արձագանքը

Կանադան պատրաստ է նորից օգնել Կիևին․ Զելենսկու արձագանքը Fri, 11 Sep 2026 02:30:28 +0400 Օտտավան…

3 ժամ ago

Ավելի քան 17 հազար մարդ է ձերբակալվել թմրանյութերի գործերով

Ավելի քան 17 հազար մարդ է ձերբակալվել թմրանյութերի գործերով Fri, 11 Sep 2026 01:30:15 +0400…

4 ժամ ago

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի բոլոր կղզիները

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի բոլոր կղզիները Fri, 11 Sep 2026 01:00:32 +0400 Եմենի…

5 ժամ ago

Բոլոր ֆռանգյուլները զգում են «մաշկով»

Բոլոր ֆռանգյուլները զգում են «մաշկով» Thu, 10 Sep 2026 23:45:59 +0400 Իրավապատպան Ռուբեն Մելիքյանը գրել…

6 ժամ ago

Փորձել են բանկ թալանել

Փորձել են բանկ թալանել Thu, 10 Sep 2026 23:30:38 +0400 Թուրքիայի Իզմիր քաղաքում զինված տղամարդը…

6 ժամ ago