Հարկային աճի պատրանք և կտրուկ անկում «արդյունքային» հարկերում

Հարկային աճի պատրանք և կտրուկ անկում «արդյունքային» հարկերում

Tue, 10 Mar 2026 19:22:10 +0400


Դիտարկում 3․ Պետական բյուջե․ հարկային աճի պատրանք և կտրուկ անկում «արդյունքային» հարկերում (երբ բյուջեի կառուցվածքը բացահայտում է տնտեսության իրական կառուցվածքը)

Պետական բյուջեի թվերը հաճախ ներկայացվում են որպես տնտեսական հաջողության ամենակարևոր ապացույցներից մեկը։ Եթե հարկային մուտքերը աճում են, իշխանությունները դա ներկայացնում են որպես տնտեսության աճի հաստատում։

Սակայն բյուջեի կառուցվածքային տվյալները ցույց են տալիս մի շատ ավելի կարևոր հարց՝ ինչպիսի տնտեսությունից են այդ հարկերը հավաքվում։

2026թ․ հունվարի պետական բյուջեի տվյալները ցույց են տալիս մի հետաքրքիր հակասություն: Ընդհանուր հարկային մուտքերը աճում են, բայց «արդյունքային» տնտեսության հիմնական հարկերից մեկը՝ շահութահարկը, կտրուկ նվազում է։

Այսինքն՝ թվերը ցույց են տալիս ոչ թե արտադրության աճ, այլ սպառման և աշխատավարձերի հաշվին ձևավորվող հարկային համակարգ։

Բյուջեի ընդհանուր պատկերը 2026թ․ հունվարին պետական բյուջեի եկամուտները կազմել են 256.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 151.4 մլրդ դրամ։

Եկամուտները նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ աճել են 7.5%-ով։ Առաջին հայացքից սա կարող է թվալ դրական զարգացում։

Բայց հարկային կառուցվածքն ուսումնասիրելիս պատկերը փոխվում է։

Շահութահարկ․ արտադրության իրական ցուցիչը

Շահութահարկը տնտեսության այն հարկերից է, որը ուղղակիորեն կապված է բիզնեսի շահույթի և արտադրական ակտիվության հետ։
2026թ․ հունվարին շահութահարկի մուտքերը կազմել են 6.98 մլրդ դրամ, մինչդեռ 2025թ․ հունվարին դրանք եղել են 17.99 մլրդ դրամ։

Սա նշանակում է շահութահարկի կրճատում` շուրջ 61%։

Այսպիսի կտրուկ անկումը դժվար է համատեղել տնտեսության ակտիվության մասին հնչող հայտարարությունների հետ։

Բյուջեի աճը՝ աշխատավարձերի և սպառման հաշվին

Միևնույն ժամանակ աճել են այն հարկերը, որոնք կապված են աշխատավարձերի և սպառման հետ։

2026թ․ հունվարին` եկամտային հարկը կազմել է` 76.1 մլրդ դրամ (+19%),
շրջանառության հարկը` 18.6 մլրդ դրամ (+20.6%), ԱԱՀ-ը` 92.7 մլրդ դրամ (+6.8%)։

Այս երեք հարկերը միասին կազմում են բյուջեի հիմնական աճը։ Սա ցույց է տալիս բյուջեի կառուցվածքային առանձնահատկությունը․

հարկային աճը ձևավորվում է սպառման և աշխատավարձերի հաշվին, ոչ թե արտադրության և շահույթի աճի հաշվին։

Կապիտալ ծախսերի կտրուկ անկում

Բյուջեի ծախսային կառուցվածքը ևս կարևոր միտում է ցույց տալիս։

2026թ․ հունվարին ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը (այսինքն՝ ներդրումային կամ կապիտալ ծախսերը) կազմել են ընդամենը 6.1 մլրդ դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ամսին դրանք եղել են 18.6 մլրդ դրամ։

Սա նշանակում է կապիտալ ծախսերի անկում շուրջ 67%։ Այլ կերպ ասած՝ պետությունը տարվա հենց սկզբին զգալիորեն նվազեցրել է ներդրումային ծախսերը:

Ծախսերի կառուցվածք․ սոցիալական ծախսերի աճ

Միաժամանակ կտրուկ աճել են սոցիալական վճարումները։

2026թ․ հունվարին սոցիալական նպաստները և կենսաթոշակները կազմել են 103.9 մլրդ դրամ (+47%)։ Սոցիալական ծախսերի բաժինը բյուջեում աճել է մինչև 45.7%։

Սա նշանակում է, որ բյուջեի կառուցվածքում սոցիալական փոխանցումները շարունակում են գերակշռել ներդրումային ծախսերի նկատմամբ։

Եզրակացություն

2026թ․ հունվարի բյուջեի տվյալները ցույց են տալիս մի կարևոր կառուցվածքային իրականություն։

Թեև հարկային մուտքերը աճում են, այնուամենայնիվ, այդ աճը չի գալիս արտադրության աճից, չի գալիս բիզնեսի շահույթի ավելացումից։

Այսպիսով բյուջեի թվերը ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսության հարկային հիմքը շարունակում է մնալ սպառման վրա հիմնված, ոչ թե արտադրության և ներդրումների վրա հիմնված տնտեսությունը:

Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հուլիսի 13-ին լույս չի լինի

Հուլիսի 13-ին լույս չի լինի Fri, 10 Jul 2026 23:45:02 +0400 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ…

5 ժամ ago

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է․ ինչում է մեղադրվում

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է․ ինչում է մեղադրվում Fri, 10 Jul 2026 23:30:24 +0400…

5 ժամ ago

Հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն

Հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն Fri, 10 Jul 2026 23:15:18 +0400 65 կգ քաշային Արեն Հայրապետյանը…

5 ժամ ago

Ավիաընկերությունը զրկվել է լիցենզիայից

Ավիաընկերությունը զրկվել է լիցենզիայից Fri, 10 Jul 2026 23:00:16 +0400 Tez Jet ղրղզական ավիաընկերությունը զրկվել…

5 ժամ ago

Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը

Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Fri, 10 Jul 2026 22:45:15 +0400 Սյունյաց…

6 ժամ ago

Եթե ինձ սպանեն, ռմբակոծեք Իրանն այնպես, որ երբևէ չի եղել․ Թրամփ

Եթե ինձ սպանեն, ռմբակոծեք Իրանն այնպես, որ երբևէ չի եղել․ Թրամփ Fri, 10 Jul 2026…

6 ժամ ago