Հայաստանի հավաքականը չի կարողանում վերադառնալ Կաթարից. մանրամասներ
Tue, 10 Mar 2026 14:15:08 +0400

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը, որը մեկնարկում է այսօր՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում։
Ստեղծված իրավիճակի պատճառով ազգային հավաքականը չի կարողանում վերադառնալ Քաթարում անցկացվող ուսումնամարզական հավաքից, ինչի հետևանքով թիմը չի մասնակցի մրցաշարի երրորդ փուլին։
Հայաստանի հավաքականը բաց էր թողել նաև Աշխարհի գավաթի երկրորդ փուլը, քանի որ այն անցկացվում էր Բաքվում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր