Չորեքշաբթի , 11 Մարտի 2026

«Հրապարակ»․ Անահիտ Ավանեսյանին հրավիրել են ԱԺ՝ բժիշկների հարցը քննարկելու

«Հրապարակ»․ Անահիտ Ավանեսյանին հրավիրել են ԱԺ՝ բժիշկների հարցը քննարկելու

Wed, 11 Mar 2026 08:00:00 +0400


Արդեն որերորդ շաբաթն է՝ բժիշկներն ահազանգում են, որ առողջության համընդհանուր ապահովագրության ներ­դրումից հետո իրենց ծանրաբեռնվածությունը զգալիորեն մեծացել է, սակայն նախորդ ամիսների համեմատ ավելի ցածր աշխատավարձ են ստացել։ Իսկ ոմանց աշխատավարձը մոտ 50 տոկոսով նվազել է։ Թե ինչ հաշվարկ է գործում, ինչու է բուժաշխատողների աշխատավարձը նվազել, առողջապահության նախարարությունից հստակ պարզաբանում չեն ներկայացնում։ Օրերս ոլորտի ՀԿ-ների ներկայացուցիչները բողոքի ակցիա իրականացրին Ազգային ժողովի դիմաց՝ խորհրդարանական խմբակցություններին խնդրելով ուշադրություն դարձնել բուժաշխատողների աշխատավարձերի խնդրին։ Մենք տեղեկացանք, որ «Հայաստան» դաշինքը որոշել է աշխատանքային քննարկում անցկացնել ուրբաթ օրը, հրավիրել մի շարք ԲԿ-ների ներկայացուցիչների: Հրավեր է ուղարկվել նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ քննարկելու ստեղծված աբսուրդ իրավիճակը։ Աշխատանքային քննարկման կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Քովիդ-19»-ի գործը կհասնի՞ դատարան

«Քովիդ-19»-ի գործը կհասնի՞ դատարան Thu, 05 Mar 2026 18:15:22 +0400 Թերեւս սկսեմ խոստովանությունից: Մեղքս ինչ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով