«Հրապարակ». Կուսակցությունների գրանցման ընթացքում կերեւա

«Հրապարակ». Կուսակցությունների գրանցման ընթացքում կերեւա

Wed, 11 Mar 2026 09:45:22 +0400


ՔՊ-ի կցորդը դարձած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, փոխանակ արտաքին վտանգներն արձանագրի եւ իր բուն գործառույթներով զբաղվի, երեկ հայտարարություն տարածեց` «այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների եւ սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ»։ Հայտարարության մեջ ասվում է. «Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական եւ կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»։

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին խնդրեցինք մեկնաբանել այս հայտարարությունը` ինչո՞ւ է Արտաքին հետախուզական ծառայությունը միջամտում Հայաստանի ներքաղաքական հարցերին: «Իմ կարծիքով` ինֆորմացիա են ստացել եւ հրապարակել են այն, այդ քայլով կանխարգելիչ նպատակ են հետապնդում կամ էլ այս ամենը հետագայում այլ նպատակներով են օգտագործելու, օրինակ` կուսակցությունների գրանցման ընթացքում այն կթողնի իր հետեւանքը»,- կանխատեսում է Համբարձումյանը:

Իսկ եթե անձը ՀՀ քաղաքացի է, բայց այլ երկրում է ապրում եւ ընտրություններին Հայաստան է գալու, ի՞նչ խնդիր կա այդտեղ, ո՞րն է ապօրինի գործողությունը։ «Իրենց խողովակներով տվյալներ են ստացել: Դրանք վերաբերում են Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններին, եւ այս ինֆորմացիան հրապարակում են պրոֆիլակտիկ նպատակներով, որպեսզի հետագայում կարողանան կանխարգելել: Անկեղծ ասած, այս հայտարարությունից ես տպավորություն չստացա, որ խոսքը ՀՀ քաղաքացիների մասին է: Իրենք խոսում են, որ ենթադրյալ երկրի հատուկ ծառայություններն ազդեցություն են թողնում գործարարների վրա` բացի ֆինանսական աջակցություն ցուցաբերելուց, իրենց հետաքրքրող ուժերին աջակցելու նպատակով: Թե ինչ աջակցությունների մասին է խոսքը, չեն նշում»,- ասում է մեր զրուցակիցը: Սակայն Հայաստանում չկա օրենք, որն արգելում է նաեւ ֆինանսական աջակցությունը՝ նկատեցինք մենք։ «Իհարկե, արգելված չէ, ենթադրում եմ, որ նկատի ունեն ստվերային ֆինանսավորումը: Կարծում եմ, որ ապագայում եւս կլինեն հայտարարություններ եւ գործողություններ՝ հաշվի առնելով տարածված հաշվետվությունն ու արդեն՝ նաեւ հաղորդագրությունը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բացառված ա ՔՊ-ի հետ համագործակցեմ, վարչապետի արդեն 4 թեկնածու կա. Ծառուկյան

Բացառված ա ՔՊ-ի հետ համագործակցեմ, վարչապետի արդեն 4 թեկնածու կա. Ծառուկյան Wed, 11 Mar 2026…

11 րոպե ago

Նոր մանրամասներ՝ օրենքով գողեր «Օշականցի Գեւորիկի» եւ «Մանգոյի» գործով

Նոր մանրամասներ՝ օրենքով գողեր «Օշականցի Գեւորիկի» եւ «Մանգոյի» գործով Wed, 11 Mar 2026 16:45:04 +0400…

11 րոպե ago

ԿԸՀ պարզաբանումը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցման-չգրանցման խոսակցությունների հետ կապված

ԿԸՀ պարզաբանումը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցման-չգրանցման խոսակցությունների հետ կապված Wed, 11 Mar 2026 16:38:00 +0400 Հայաստանի…

18 րոպե ago

Ամերիկային չի հետաքրքրում, թե Իրանում ով կլինի իշխանության

Ամերիկային չի հետաքրքրում, թե Իրանում ով կլինի իշխանության Wed, 11 Mar 2026 16:30:56 +0400 Latest…

25 րոպե ago

Դուբայն էլի հարձակման է ենթարկվել․ տուժողներ կան

Դուբայն էլի հարձակման է ենթարկվել․ տուժողներ կան Wed, 11 Mar 2026 16:30:27 +0400 Դուբայի միջազգային…

26 րոպե ago

#Ուղիղ․ Գագիկ Ծառուկյանը գնում է դատարան. ինչ է սպասվում

#Ուղիղ․ Գագիկ Ծառուկյանը գնում է դատարան. ինչ է սպասվում Wed, 11 Mar 2026 16:30:18 +0400…

26 րոպե ago