Ալիևը օգնություն է հատկացրել Իրանին
Wed, 11 Mar 2026 11:00:17 +0400
Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում վերջին 3 օրվա ընթացքում ռուսական ցորենի 2-րդ խմբաքանակը: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ հաղորդագրության` 11 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը ռուսական հացահատիկը Հայաստան կհասցնի Վրաստանի տարածքով։
Փոխադրվող հացահատիկի ընդհանուր զանգվածը 1023 տոննա է։ Նախորդ խմբաքանակը (488 տոննա) ուղարկվել էր մարտի 9-ին։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։ Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։