«Հրապարակ». Լրագրողին հրապարակային վիրավորելն այս իշխանությունը խրախուսում է

«Հրապարակ». Լրագրողին հրապարակային վիրավորելն այս իշխանությունը խրախուսում է

Wed, 11 Mar 2026 12:15:37 +0400


2023 թ․ օգոստոսի 24-ին լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Խաժակ Թանանյանի՝ հրապարակային արտահայտված վիրավորանքից պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին։ 1959թ․ ծնված Խաժակ Թանանյանն Իջեւան քաղաքի բնակիչ է, քաղաքի կենտրոնում սրճարան ունի, նախկինում եղել է ՀՅԴ անդամ, այժմ խիստ իշխանամետ է՝ «նիկոլական»։

2023թ․ սեպտեմբերի 8-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել: Այդ գործով կայացել են նախնական դատական նիստեր։ Քաղաքացիական հայցը քննող դատավոր Սարգիս Արմենակյանը գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստեր է համարել այն, որ Facebook սոցիալական ցանցից արտատպված թղթային լուսանկարի` «Խաժակ Թանանյան» անունով օգտատերը Facebook սոցիալական ցանցի իր էջում Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի հուլիսի 25-ի ասուլիսից հետո վիրավորական արտահայտություններով 2 գրառում է արել։

2024թ․ հուլիսի 10-ին Իջեւանում կայացած դատական նիստում դատավոր Սարգիս Արմենակյանը վճռել է Հռիփսիմե Ջեբեջյանի` ընդդեմ Խաժակ Թանանյանի՝ հրապարակային արտահայտված վիրավորանքից պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին հայցը բավարարել, պարտավորեցնել պատասխանող Խաժակ Թանանյանին՝ հրապարակայնորեն, համացանցային www.facebook.com սոցիալական ցանցի միջոցով ներողություն խնդրել հայցվոր Հռիփսիմե Ջեբեջյանից՝ հետեւյալ բովանդակությամբ. «Խաժակ Թանանյանս ներողություն եմ խնդրում Հռիփսիմե Հակոբի Ջեբեջյանից՝ «լիրբ» եւ «պոռնիկ» վիրավորական արտահայտությունների համար», եւ Խաժակ Ռազմիկի Թանանյանից, հօգուտ Հռիփսիմե Ջեբեջյանի, բռնագանձել 400 հազար ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի փոխհատուցում: Խաժակ Թանանյանից, հօգուտ Հռիփսիմե Հակոբի Ջեբեջյանի, բռնագանձել նաեւ 200 հազար ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Խաժակ Թանանյանն այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը` դատավոր Նարեկ Գաբրիելյանի նախագահությամբ, 2025թ․ փետրվարի 28-ին որոշել է Խաժակ Թանանյանի վերաքննիչ բողոքը բավարարել, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2024 թ․ հուլիսի 10-ին կայացված վճիռը բեկանել է եւ գործն ամբողջ ծավալով ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության։ 2026թ․ փետրվարի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Գեւորգյանը Դիլիջանում կայացած դատական նիստում որոշել է, ըստ հայցի Հռիփսիմե Հակոբի Ջեբեջյանի` ընդդեմ Խաժակ Ռազմիկի Թանանյանի՝ հրապարակային արտահայտված վիրավորանքից պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին քաղաքացիական գործն ընդունել վարույթ եւ նշանակել դատական նիստ` 2026 թ․ մարտի 19-ին, ժամը 12:00-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես պիտի բաշխվեն մանդատները. մանրամասներ

Ինչպես պիտի բաշխվեն մանդատները. մանրամասներ Wed, 11 Mar 2026 13:41:31 +0400 Փետրվարի 7-ից ուժի մեջ…

18 րոպե ago

Իրանը խնդրանքով դիմել է տարածաշրջանի երկրներին

Իրանը խնդրանքով դիմել է տարածաշրջանի երկրներին Wed, 11 Mar 2026 13:30:37 +0400 Իրանի զինուժը մուսուլման…

29 րոպե ago

Գլխավոր դատախազը վերացրել է զորամասում զինվորի մահվան դեպքով՝ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը

Գլխավոր դատախազը վերացրել է զորամասում զինվորի մահվան դեպքով՝ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը Wed, 11 Mar…

40 րոպե ago

«Հրապարակ». Սահմանամերձ Դովեղ մտնող միակ ճանապարհը՝ կիսափլված, դպրոցը՝ կիսատ

«Հրապարակ». Սահմանամերձ Դովեղ մտնող միակ ճանապարհը՝ կիսափլված, դպրոցը՝ կիսատ Wed, 11 Mar 2026 13:15:36 +0400…

44 րոպե ago

WarGonzo-ն զոհվել է

WarGonzo-ն զոհվել է Wed, 11 Mar 2026 13:14:48 +0400 Ռուսական «WarGonzo» նախագծի հեղինակ Եվգենի Նիկոլաևը…

45 րոպե ago

Ով է ՀՀ հաջորդ վարչապետը. ինչ են ցույց տալիս հարցումները

Ով է ՀՀ հաջորդ վարչապետը. ինչ են ցույց տալիս հարցումները Wed, 11 Mar 2026 13:03:05…

56 րոպե ago