Հայկական թաղամասն Իրանում հարվածի թիրախ է դարձել
Wed, 11 Mar 2026 12:30:34 +0400

Ամերիկա-իսրայելական դաշինքի ագրեսիայի հարվածի թիրախ է դարձել հին հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքը։ Այս մասին հայտնում է ՀՀ–ում Իրանի դեսպանությունը։ Դիվանագիտական կառույցը հայտնել է, որ զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ հայտնվել են փլատակներում։ Նախնական տեղեկություններ կան, որ մեկ երեխա վնասվածքներ է ստացել։
«Տեսանյութում երևում է տեղացի բնակիչներից մեկը՝ հայ կին, ով պատմում է իրենց բնակելի համալիրի վրա կատարված հրթիռային հարվածի մասին և քննադատում է Դոնալդ Թրամփին՝ նրա դաժանության համար։ Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկն է։ Այն հայտնի է իր աշխույժ կյանքով և զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ստեղծման ու զարգացման մեջ զգալի դերակատարություն են ունեցել իրանահայերը»,– ասված է դեսպանության հայտարարությունում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր