Ադրբեջանում հայ պատանդների մարմնից այրելու միջոցով հեռացրել են խաչի դաջվածքները

Ադրբեջանում հայ պատանդների մարմնից այրելու միջոցով հեռացրել են խաչի դաջվածքները

Wed, 11 Mar 2026 12:31:53 +0400


Ադրբեջանը պետք է նշվի որպես «Հատուկ մտահոգության երկիր» կրոնական ազատության շարունակական, կոպիտ և լուրջ խախտումների պատճառով։ Այս մասին նշված է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի պատրաստած զեկույցում։ Զեկույցի հեղինակները նշում են, Ադրբեջանն արտաքուստ պնդում է, որ «աջակցում է կրոնական ազատությանը, սակայն ներքուստ անում է հակառակը: Այն տանջում է իր քաղաքացիներին, վերահսկում կրոնական գործունեությունը, վտարում անկախ լրատվամիջոցներին և «Կարմիր խաչին» և ոչնչացնում կրոնական ժառանգության հուշարձանները։

«Իրենց հավատքի համար բանտարկված շիա կրոնական գործիչները ենթարկվել են ծեծի, բռնաբարության սպառնալիքների և սարսափելի պայմաններում կալանքի: Լեռնային Ղարաբաղից մոտ երկու տասնյակ հայ քրիստոնյա բանտարկյալներ, որոնք դատվել են փակ դռների հետևում՝ առանց համապատասխան իրավաբանական խորհրդատվության, ենթարկվել են ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության և պատշաճ սննդի հասանելիության բացակայության, Աստվածաշնչի տրամադրման մերժման և խաչի դաջվածքների այրման միջոցով ջնջման: Ոստիկանությունը պատասխանատվություն չի կրում այս գործողությունների համար»,-ասված է զեկույցում։

Նրանք ընդգծում են՝ Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել կրոնական հուշարձաններն ու եկեղեցիները Լեռնային Ղարաբաղում՝ ջնջելով այդ տարածքում ավելի քան 2000 տարվա քրիստոնեական ներկայությունը: Արբանյակային պատկերները հուլիսի դրությամբ հայտնաբերել են ութ ավերված և ևս 10 վնասված կրոնական վայրեր, այդ թվում՝եկեղեցիներ, գերեզմանատներ։
«Ադրբեջանի վերաբերմունքը կրոնի և իր ժողովրդի նկատմամբ պետք է փոխվի: Եթե Ադրբեջանը ցանկանում է լինել Միացյալ Նահանգների լիիրավ գործընկեր և առաջ մղել ընդհանուր տնտեսական և ռազմավարական նպատակները, ապա պետք է ձեռնարկի իրական քայլեր՝ կրոնական ազատությունն իսկապես ընդունելու համար»,-ասված է զեկույցում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու են փակում դպրոցը, որ գյուղը դատարկվի՞

Ինչու են փակում դպրոցը, որ գյուղը դատարկվի՞ Thu, 30 Apr 2026 21:19:55 +0400 «Գյուղը կդատարկեն,…

11 րոպե ago

Ինչ էին ասում հայ մտավորականները 30 տարի առաջ

Ինչ էին ասում հայ մտավորականները 30 տարի առաջ Thu, 30 Apr 2026 21:15:55 +0400 Հատել…

15 րոպե ago

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը Thu, 30 Apr 2026 21:09:51…

22 րոպե ago

Սառը պատերազմից ի վեր ամենախոշոր զորավարժությունները՝ Ֆրանսիայում

Սառը պատերազմից ի վեր ամենախոշոր զորավարժությունները՝ Ֆրանսիայում Thu, 30 Apr 2026 21:00:20 +0400 Ֆրանսիան անցկացրել…

31 րոպե ago

Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին

Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին Thu, 30 Apr…

42 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը «մոռացավ» նվիրողի մասին նշել

Նիկոլ Փաշինյանը «մոռացավ» նվիրողի մասին նշել Thu, 30 Apr 2026 20:45:27 +0400 Նիկոլ Փաշինյանը ապրիլի…

46 րոպե ago