ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը

Thu, 30 Apr 2026 21:09:51 +0400


ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է, որ Հայաստանի իշխանությունները երաշխավորեն ընդդիմության իրավունքների լիարժեք հարգումը, դատական անկախությունը և խոսքի ազատությունը, ինչպես նաև պահանջվում է արդարություն արցախահայության և հայ գերիների համար

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված՝ «Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը աջակցելու մասին բանաձևը»։ Այս նշանակալի փաստաթուղթը ամրապնդում է Եվրոպական միության հանձնառությունը Հայաստանի ինքնիշխան ընտրությանը՝ եվրոպական ինտեգրման ուղղությամբ, և սահմանում է հստակ ակնկալիքներ դատական համակարգի բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վերաբերյալ։

Բանաձևը անդրադառնում է ԵՄ–Հայաստան հարաբերությունների նոր փուլին, որը բնութագրվում է անվտանգային համագործակցության ընդլայնմամբ և ժողովրդավարության ու իրավունքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառությամբ։ Այն ծառայում է որպես համապարփակ ճանապարհային քարտեզ ԵՄ–Հայաստան գործընկերության համար՝ ընդգրկելով նոր ռազմավարական օրակարգի իրականացումը, դիմակայունթյան և աճի ծրագիրը, ինչպես նաև Հայաստանի պաշտոնական ձգտումը դեպի ԵՄ անդամակցություն։

Քանի որ Հայաստանը պատրաստվում է 2026թ. հունիսի 7-ի ռազմավարական կարևորություն ունեցող խորհրդարանական ընտրություններին, Եվրոպական խորհրդարանը հստակ ազդակ է փոխանցում, որ այդ ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար և մրցակցային։ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հատկապես ընդգծում է խորհրդարանի դիրքորոշումը «ընդդիմության իրավունքների լիարժեք հարգման» և բոլոր քաղաքական դերակատարների համար հավասար պայմանների անհրաժեշտության վերաբերյալ։ Մենք արձագանքում ենք նաև արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ ամուր պաշտպանական մեխանիզմների կոչին, մասնավորապես այն սպառնալիքների, որոնք ուղղված են Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ապակայունացմանը։

Բանաձևը անդրադառնում է արդարության և անվտանգության այն առանցքային դրույթներին, որոնք էական են տարածաշրջանում կայուն խաղաղության համար․

Արդարություն և պատասխանատվություն հայ գերիների հարցում․ Եվրոպական Խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների անօրինական կալանավորումը՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Այն ընդգծում է, որ ցանկացած կայուն խաղաղություն պետք է հիմնված լինի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա։

Արցախահայության իրավունքներ․ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հաստատուն աջակցությունը արցախահայության իրավունքներին, ներառյալ նրանց ինքնության և սեփականության պաշտպանության հարցերը։ Խորհրդարանը հստակ կոչ է անում ապահովել նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։ Պահանջում է պատասխանատվություն հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար և կոչ է անում իրականացնել միջազգային գնահատման առաքելություն։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը ողջունել է առաջիկա ընտրությունների ընտրական ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը՝ նկատելով․ «Ես ողջունում եմ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը՝ վերահաստատելու իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում, ներառյալ նրանց վերադարձի իրավունքը՝ միջազգային անվտանգության երաշխիքների ներքո։ Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից վերջերս երկու հայկական եկեղեցիների ոչնչացման ողբերգական լուրերի լույսի ներքո, հրամայական է, որ Եվրոպական հանձնաժողովը գործի ըստ այն մանդատի, որը Եվրոպական խորհրդարանը հետևողականորեն տրամադրում է՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու իր հանցագործությունների համար՝ հիմնվելով արդարության և ժողովրդավարական արժեքների վրա, որոնց վրա հիմնված է այս բանաձևը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սխալմամբ ինքնաշեն պայթուցիկ է կուլ տվել ու մահացել

Սխալմամբ ինքնաշեն պայթուցիկ է կուլ տվել ու մահացել Sat, 14 Nov 2026 17:00:31 +0400 Հնդկաստանում…

3 րոպե ago

Այն քաղբանտարկյալները, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը

Այն քաղբանտարկյալները, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը Sat, 14 Nov 2026…

11 րոպե ago

Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա

Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա Sat, 14 Nov 2026 16:45:35 +0400 Մարդիկ ուրախացել են։…

18 րոպե ago

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով Sat, 14 Nov 2026 16:34:54 +0400…

29 րոպե ago

Ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել

Ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Sat, 14 Nov 2026 16:30:53 +0400 Flightaware պորտալի…

33 րոպե ago

Ում է մակագրվել Արսեն Գևորգյանի գործը

Ում է մակագրվել Արսեն Գևորգյանի գործը Sat, 14 Nov 2026 16:25:46 +0400 Երեկ գրել էինք,…

38 րոպե ago