Չորեքշաբթի , 11 Մարտի 2026

Ով է ՀՀ հաջորդ վարչապետը. ինչ են ցույց տալիս հարցումները

Ով է ՀՀ հաջորդ վարչապետը. ինչ են ցույց տալիս հարցումները

Wed, 11 Mar 2026 13:03:05 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը նշում է, որ Empirica հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն՝ վարչապետի հաջորդ պաշտոնի համար առաջատար դիրքում Սամվել Կարապետյանն է։

Նա վկայակոչել է հարցման արդյունքները. ըստ հետազոտության՝ Երևանի բնակիչների 75 տոկոսը և ողջ Հայաստանի 61 տոկոսը դժգոհ են ներկայիս վարչապետի աշխատանքից։ Հարցվածների մեծ մասը՝ երևանցիների 85 տոկոսը և ողջ հանրապետության 85 տոկոսը, չեն հավատում, որ երկիրը կարող է հասնել իրական խաղաղության։

Հարցմանը մասնակցած քաղաքացիներին նաև հարց է տրվել, թե եթե ընտրություններն այս կիրակի տեղի ունենային, ո՞ւմ կընտրեին վարչապետ։ Աշոտ Մարկոսյանի փոխանցմամբ, Երևանի ընտրողների շրջանում Սամվել Կարապետյանը ստացել է 49 տոկոս ձայներ՝ կրկնակի ավելի շատ, քան ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ստացել է 24 տոկոս։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հաջորդ սերիալում արցախցի մի տատիկի է  շալակած տանելու․․․

Հաջորդ սերիալում արցախցի մի տատիկի է  շալակած տանելու․․․ Sat, 07 Mar 2026 19:15:00 +0400 Փաշինյանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով