Մեծածավալ DdoS հարձակումներ

Մեծածավալ DdoS հարձակումներ

Tue, 03 Mar 2026 19:30:37 +0400


2026 թվականի հունվարին ռուսական ընկերությունները ստիպված են եղել դիմագրավել աննախադեպ մեծ ծավալի DDoS հարձակումների, որոնց հզորությունը առանձին դեպքերում հասել է 2 Տբիտ/վրկ կամ նույնիսկ մոտեցել 3 Տբիտ/վրկ-ի։ Այս մասին հայտնում են կիբերանվտանգության ոլորտում աշխատող StormWall ընկերությունից։ Դեռեւս մեկ տարի առաջ նմանատիպ հարձակումները համարվել են եզակի համաշխարհային ռեկորդներ, սակայն ներկայումս իրավիճակն արմատապես փոխվել է։

Համաձայն ցանցային սպառնալիքների մոնիթորինգի տվյալների, հունվարին ցանցային կիբերհարձակումների ընդհանուր սանդղակը գերազանցում է 2 Տբիտ/վրկ սահմանը։ Հիմնական հարվածը իրենց վրա վերցրել են հեռահաղորդակցության ընկերությունները, նաեւ՝ ֆինանսական կազմակերպությունները՝ բանկերը, վճարումային համակարգերը, ռիթեյլերները, մարկետփլեյսները, ժամանցային արդյունաբերության ընկերությունները։ Հետեւանքներն էլ եղել են բավական լուրջ․ որոշ ընկերությունների աշխատանքում արձանագրվել են խաթարումներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Բառապաշարն ու քայլերը փոքրիկ երկրների դիկտատորներին են հիշեցնում

«Հրապարակ». Բառապաշարն ու քայլերը փոքրիկ երկրների դիկտատորներին են հիշեցնում Tue, 07 Jul 2026 09:15:47 +0400 …