Գլխավոր դատախազը վերացրել է զորամասում զինվորի մահվան դեպքով՝ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը

Գլխավոր դատախազը վերացրել է զորամասում զինվորի մահվան դեպքով՝ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը

Wed, 11 Mar 2026 13:19:47 +0400


Գլխավոր դատախազը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին որոշում է կայացրել վերացնել ՊՆ N զորամասի կրտսեր սերժանտ Վ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը. Վ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում:

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Լ.Թ.-ի դին՝ ծնոտի ստորին և գլխի գագաթային հատվածների միջանցիկ հրազենային վնասվածքներով։ Քննությամբ պարզվել էր, որ 2018 թվականի մայիսի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում մարտական հերթապահության ընթացքում ՊՆ N զորամասի կրտսեր սերժանտ Վ.Հ.-ն, լինելով Լ.Թ.-ի պետը, պարբերաբար վիրավորել, բռնություն է գործադրել և բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել Լ.Թ.-ի նկատմամբ:

2018 թվականի մայիսի 14-ին Վ.Հ.-ին մեղադրանք էր ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնել՝ 3 դրվագ), իսկ 2021 թվականի դեկտեմբերի 16-ին մեղադրյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, ինչից հետո վարույթը կասեցվել էր:

2022 թվականի հոկտեմբերի 27-ին որոշում էր կայացվել կասեցված վարույթը վերսկսելու մասին, ինչպես նաև որոշում էր կայացվել նշանակել հետմահու լրացուցիչ ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն:

2025 թվականի հուլիսի 22-ին դատախազը Վ.Հ.-ի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 5-րդ մասով (ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

2025 թվականի օգոստոսի 1-ին ստացվել է հետմահու լրացուցիչ ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն «դեպքին նախորդող ժամանակահատվածում Լ.Թ.-ի ունեցած հոգեվիճակի միջև առկա է պատճառահետևանքային կապ, իսկ նման հոգեվիճակը կարող էր նպաստել ինքնասպանություն գործելու որոշում կայացնելուն»:

2025 թվականի հոկտեմբերի 21-ին նախնական վարույթի արդյունքներով՝ դատախազը ներկայացրել է եզրակացություն՝ Լ.Թ.-ին վիրավորանք հասցնելու համար Վ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման իրավաչափությունը վերանայելու խնդրանքով, որից հետո ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել վերացնել Վ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ին կայացված որոշումը:

2025 թվականի հոկտեմբերի 27-ին Վ.Հ.-ի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել. նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 5-րդ մասով:

2026 թվականի մարտի 5-ին հսկող դատախազը հաստատել է Վ.Հ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

65 տոկոսը պատրաստ է, կամ ինչքան ուզեմ՝ կխփեմ. Ո՛չ Սերժ, ո՛չ Նիկոլ՝ Գյումրին իր կանոններն ունի

65 տոկոսը պատրաստ է, կամ ինչքան ուզեմ՝ կխփեմ. Ո՛չ Սերժ, ո՛չ Նիկոլ՝ Գյումրին իր կանոններն…

17 րոպե ago

Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ

Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ Wed, 11 Mar 2026 14:30:48 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է…

32 րոպե ago

Ամբողջ գիշեր դրամահավաքը շարունակվել է

Ամբողջ գիշեր դրամահավաքը շարունակվել է Wed, 11 Mar 2026 13:53:30 +0400 Քիչ առաջ դերասան Գոռ…

1 ժամ ago

Ինչպես պիտի բաշխվեն մանդատները. մանրամասներ

Ինչպես պիտի բաշխվեն մանդատները. մանրամասներ Wed, 11 Mar 2026 13:41:31 +0400 Փետրվարի 7-ից ուժի մեջ…

1 ժամ ago

Իրանը խնդրանքով դիմել է տարածաշրջանի երկրներին

Իրանը խնդրանքով դիմել է տարածաշրջանի երկրներին Wed, 11 Mar 2026 13:30:37 +0400 Իրանի զինուժը մուսուլման…

2 ժամ ago

«Հրապարակ». Սահմանամերձ Դովեղ մտնող միակ ճանապարհը՝ կիսափլված, դպրոցը՝ կիսատ

«Հրապարակ». Սահմանամերձ Դովեղ մտնող միակ ճանապարհը՝ կիսափլված, դպրոցը՝ կիսատ Wed, 11 Mar 2026 13:15:36 +0400…

2 ժամ ago