Դոշիդ կախած քարտեզն էլ այդ խնձորի պես կծոտեցիր․․․

Դոշիդ կախած քարտեզն էլ այդ խնձորի պես կծոտեցիր․․․

Wed, 11 Mar 2026 15:15:31 +0400


Նիկոլ Փաշինյանին եթե հանրությունը կարողանա ընկալել ոչ թե որպես մարդ, այլ որպես տեխնոլոգիայի օգտագործման օբյեկտ, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Այդ ժամանակ այլևս չեն քննարկի՝ ինչպես կամ ինչու է նա պերյաշկի ուտում, կուկուռուզ կրծում կամ միջազգային արարողակարգի պայմաններում խնձոր կծոտում։ Նման վարքագիծ դրսևորելով՝ նա մի հարց չի լուծում, մի քանի հարց է լուծում։ Նշեմ ամենակարևորները․

Փաշինյանը կուտակում է կարեկցանքի, խղճահարության կապիտալ (Վա՜յ մանկության շրջանում աչքը չի տեսել, հեծանիվ չի ունեցել, մեզ պես սովորական մարդ է)։ Երբ առաջնորդի շուրջ ստեղծվում է կարեկցանքի մթնոլորտ, քննադատությունը սկսում է ընկալվել ոչ միայն որպես քաղաքական դիրքորոշում, այլ որպես անարդար վերաբերմունք մարդու նկատմամբ (պերյաշկի ա էլի, մենք էլ ենք ուտում․․․)։ Հարցը փոխվում է. ոչ թե՝ «ճի՞շտ էր այդ որոշումը», այլ՝ «արդյո՞ք արդար է այսքան խիստ պետք է դատել նրան»։ Քաղաքական հոգեբանության մեջ կարեկցանքը աշխատում է որպես «պաշտպանական վահան»։ Երբ հասարակության մի հատված առաջնորդին ընկալում է որպես թույլ կամ ճնշումների տակ գտնվող մարդ, առաջանում է պաշտպանական ռեակցիա. «նրան շատ մի մեղադրեք», «նա դժվար իրավիճակում է», «բոլորը նրա դեմ են»։ Սա հանրության փոքր, խոցելի մասի դիրքորոշումն է, որ շատերիդ մոտ զարմանք է հարուցում՝ «էլ ի՞նի անի Նիկոլը, որ հավատաք՝ թշնամուն է ծառայում»։ Նա հանրության մոտ ստեղծում է խոցելի, կարեկցանքի արժանի կերպար, որպեսզի արժանանանա պաշտպանության։ Այդ իրավիճակում տեղի է ունենում վտանգավոր հոգեբանական փոխակերպում, պատասխանատվության տեղափոխում։ Սա հենց այն է, ինչ այսօր նա է։ Պատասխանատվության ոչ մի զգացում, բոլորը մեղավոր են, բացի իրենից։ Այս երկու բաղադրիչից առաջանում է ամենավտանգավորը՝ հասարակության պառակտումը։ Խղճահարության, կարեկցանքի, երկրի ղեկավարին ոչ հարիր ամոթալի կերպարներ ստեղծելով՝ նա բարձրացնում է քննադատության շեմը։ Հասարակության մեծ մասը, ով իր մեջ կրում է պետության գաղափարը, քննադատում է առաջնորդին ոչ վայել նրա պահվածքը։ Փաշինյանը հայտնվում է քննադատության ամենաբարձր շեմում։ Հենց այդ ժամանակ էլ թույլին, խեղճին, անզորին, անճարակին, անձեռնհասին, գթության կարոտին պաշտպանելու է դուրս գալիս հանրության այն մասը, որը նրան ընկալում է որպես մարդ, ոչ թե որպես տեխնոլոգիա։ Հանրության այդ փոքր մասը առաջնորդվում է ոչ թե պետականության չափանիշներով, այլ զգացմունքային հավատարմությամբ։ Ու սկսվում է հասարակության պառակտումը․ առողջ քննադատողների և Փաշինյանին որպես մարդ պաշտպանողների միջև։ Նման դեպքում, Փաշինյանը լավ տիրապետում է այդ տեխնոլոգիային, իր կողմնակիցները ավելի են համախմբվում, քննադատողները ավելի են սրվում։ Հասարակությունը բաժանվում է երկու հուզական ճամբարի։ Սա բևեռացման, պառակտման քաղաքականություն է։

Փաշինյանի տերերի տեխնոլոգիան աշխատում է, բայց ութ տարվա անխոնջ աշխատանքից հետո կաղում է։ Հետաքրքիր պարադոքս կա․ պետության ղեկավարը միաժամանակ պետք է ընկալվի մարդկային, բայց նաև ուժեղ և պատասխանատու։ Եթե առաջինը գերակշռում է երկրորդին, առաջանում է այն տպավորությունը, որ առաջնորդը փորձում է քաղաքական պատասխանատվությունը փոխարինել մարդկային կարեկցանքով, խղճահարությամբ։ Այսօր Փաշինյանը հանրությանը ներկայանում է հենց այդ կերպարով․ սովորական մարդ՝ թույլ, երբեմն նաև անօգնական, որպեսզի մարդիկ ներեն, խղճան նրան, կարևորություն չտան նրա արածներին, ասեն՝ մեր Նիկոլն է, մեր խեղջ Նիկոլը։ Մոռանում է, որ առաջնորդը պետական արժանապատվության խորհրդանիշ է և ոչ թե բակի տղա։ Մոռանում է, որ երբ նրան հասարակությունը տեսնում է, անմիջապես գիտակցությանը շամփրում է այս միտքը․ «Դոշիդ կախած քարտեզն էլ այդ խնձորի պես կծոտեցիր․․․»

Մի բան պարզ է՝ առանց այս տեխնոլոգիաներին տիրապետելու նրա դիմակը դժվար է լինելու հանել, իսկ առանց դրա՝ հասարակության զգացմունքային մասը շարունակելու է կերակրել բևեռացումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ցուցադրված զենքերի մի մասը պարզվեց բնավ զենքեր չեն

Ցուցադրված զենքերի մի մասը պարզվեց բնավ զենքեր չեն Thu, 28 May 2026 19:15:33 +0400 Երևանի…

13 րոպե ago

300 հազար ադրբեջանցի գա՞, թե 300 հազար նոր աշխատատեղ ստեղծվի

300 հազար ադրբեջանցի գա՞, թե 300 հազար նոր աշխատատեղ ստեղծվի Thu, 28 May 2026 19:06:42…

22 րոպե ago

Ինչով է պայմանավորված Եվրոպայում հաստատված անոմալ շոգը

Ինչով է պայմանավորված Եվրոպայում հաստատված անոմալ շոգը Thu, 28 May 2026 19:00:53 +0400 Եվրոպայում ներկայումս…

28 րոպե ago

Սա պառադ չէր, մեյմունություն էր, Նիկոլն ապականել է ամեն ինչ

Սա պառադ չէր, մեյմունություն էր, Նիկոլն ապականել է ամեն ինչ Thu, 28 May 2026 18:45:30…

44 րոպե ago

Վիճակախաղով շահել է 120 միլիոն եվրո

Վիճակախաղով շահել է 120 միլիոն եվրո Thu, 28 May 2026 18:30:37 +0400 Չեխիայի բնակիչը վիճակախաղով…

58 րոպե ago

Փաշինյանին աջակցողն ու չաջակցողը նույն նստարանին

Փաշինյանին աջակցողն ու չաջակցողը նույն նստարանին Thu, 28 May 2026 18:30:33 +0400 Latest news from…

58 րոպե ago