«Հրապարակ»․ Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում

«Հրապարակ»․ Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում

Thu, 12 Mar 2026 08:10:00 +0400


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում, որը, հավանաբար, տեղի կունենա մարտի 16-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այդ օրը կհայտարարվի Քոչարյանի գլխավորած դաշինքի մասին, որը մասնակցելու է հունիսի 7-ի համապետական ընտրություններին։ Դաշինքում կլինի 2 ուժ` Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Էջմիածնի համայնքապետի թեկնածու Սեւակ Խաչատրյանի «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը։ Թեեւ դաշինքների համար անցողիկ շեմն այս ընտրություններից առաջ բարձրացել է՝ 7-ից դարձել 8 տոկոս, սակայն երկրորդ նախագահի թիմում կասկած չունեն, որ հաղթահարելու են շեմը, մի բան էլ ավելի: Չնայած իշխանությունն ու իր քարոզչամեքենան համառորեն հակառակն են պնդում։ Ի դեպ, դաշինքի առաջին եռյակը 21 թվինն է. Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Աննա Գրիգորյան: Անցած անգամ չորրորդ համարը Վահե Հակոբյանն էր` «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը, այս անգամ, հավանաբար, կլինի Սեւակ Խաչատրյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երևանի քաղաքապետարան. 2025 թ.` թերակատարված ծախսեր, 2.8 մլրդ դրամ պարգևավճարներ

Երևանի քաղաքապետարան. 2025 թ.` թերակատարված ծախսեր, 2.8 մլրդ դրամ պարգևավճարներ Thu, 12 Mar 2026 16:20:20…

7 րոպե ago

Ինչու Արշակ սրբազանը չի մասնակցում Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովին

Ինչու Արշակ սրբազանը չի մասնակցում Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովին Thu, 12 Mar 2026 16:09:36 +0400…

18 րոպե ago

ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը վայրեջք է կատարել Ադրբեջան․օգնություն՝ Իրանին

ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը վայրեջք է կատարել Ադրբեջան․օգնություն՝ Իրանին Thu, 12 Mar 2026 16:00:55 +0400 Ռուսաստանի…

27 րոպե ago

Այսօր Երևանում կկայանա սուպեր խաղ

Այսօր Երևանում կկայանա սուպեր խաղ Thu, 12 Mar 2026 15:45:44 +0400 Այսօր՝ մարտի 12-ին,Երևանի Վազգեն…

42 րոպե ago

Միշելը գովել է Հայաստանի ջանքերը և շուտափույթ խաղաղության հաստատման հույս հայտնել

Միշելը գովել է Հայաստանի ջանքերը և շուտափույթ խաղաղության հաստատման հույս հայտնել Thu, 12 Mar 2026…

57 րոպե ago

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում Thu, 12 Mar 2026 15:27:00 +0400 Լոռու մարզի Վարդաբլուր…

1 ժամ ago