Հինգշաբթի , 12 Մարտի 2026

«Հրապարակ»․ 3 հազար դրամի համար վարույթ են սկսել

«Հրապարակ»․ 3 հազար դրամի համար վարույթ են սկսել

Thu, 12 Mar 2026 08:15:00 +0400


Վերջերս Հակակոռուպցիոն կոմիտեում մի զավեշտալի վարույթ է նախաձեռնվել, որտեղ մեղադրյալն իրանցի է, իսկ «տուժողը»՝ պարեկ։ Զադեհ անունով իրանցին՝ Իրանից եկող մեքենայի վարորդը, Վայոց Ձորի պարեկներից մեկին 3 հազար դրամ է առաջարկել՝ իրեն չտուգանելու համար, ինչն էլ արձանագրել է պարեկը, եւ փոքրիկ «կաշառքի» դեպքը գնացել հասել է Հակակոռուպցիոն կոմիտե, դատախազություն, այնտեղից էլ՝ Հակակոռուպցիոն դատարան եւ մակագրվել, ոչ ավել, ոչ պակաս` նախկին դատախազ, քաղաքական գործերից հայտնի դատավոր Վահե Դոլմազյանին, որը քննել է, օրինակ, Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունները եւ այլն։ Իրանցու հանդեպ անգամ խափանման միջոց է կիրառվել` Հայաստանից բացակայելու արգելք, եւ հիմա իրավապահ համակարգում կատակում են, թե ՀՀ իրավապահները փրկել են իրանցուն պատերազմից, նա այժմ չի կարող մեկնել պատերազմական վիճակում գտնվող Իրան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». ՔՊ-ի թիրախում պատանիներն ու տարեցներն են

«Հրապարակ». ՔՊ-ի թիրախում պատանիներն ու տարեցներն են Wed, 11 Mar 2026 08:45:04 +0400 Իշխանական մեր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով