Սահմանին կրակոցներ չկան, վերսկսել ենք առևտուրը․Հայաստանի հետ խաղաղություն է․ Ալիև
Thu, 12 Mar 2026 11:30:44 +0400

Հայաստանի հետ խաղաղությունը գոյություն ունի ոչ միայն թղթի վրա։ Չնայած համատեղ հռչակագիրը ստորագրվել և նախաստորագրվել է մի քանի ամիս առաջ, մենք արդեն զգում ենք խաղաղությունը տեղում։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվի 13-րդ գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ։
Ընդգծելով, որ սահմանի երկայնքով այլևս տեղ չկա կրակոցների, զոհերի կամ կորուստների համար, նա նաև նշել է.
«Մենք վերացրել ենք տարբեր ուղղություններից Հայաստան մտնող ապրանքների տեղափոխման սահմանափակումները։ Մենք վերսկսել ենք առևտուրը և անհրաժեշտ նավթամթերքի արտահանումը այս երկիր»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր