Հինգշաբթի , 9 Հուլիսի 2026

Այսօր մեր տարածաշրջանը վերածվում է խաղաղության և համագործակցության տարածքի․ Ալիև

Այսօր մեր տարածաշրջանը վերածվում է խաղաղության և համագործակցության տարածքի․ Ալիև

Mon, 06 Apr 2026 17:30:56 +0400


Այսօր Հարավային Կովկասում ստեղծվում է բոլորովին նոր իրավիճակ, և տարածաշրջանի երկրները չպետք է բաց թողնեն այս հնարավորությունը։ Որովհետև, ինչպես նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, աշխարհի տարբեր մասերում շարունակում են խաթարվել խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը՝ հանգեցնելով արյունալի հակամարտությունների, պատերազմների և մարդկային կորուստների։ Այս ֆոնին, նրա խոսքով, Հարավային Կովկասը մտնում է զարգացման նոր փուլ։

Ալիևն այս հայտարարությունն արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Նմանատիպ իրավիճակ ժամանակին գոյություն ուներ նաև Հարավային Կովկասում։ Սակայն այսօր տարածաշրջանն արդեն վերածվում է խաղաղության, հանգստության, անվտանգության և համագործակցության տարածքի», – ընդգծել է նա։

Ադրբեջանի ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել Բաքվի և Թբիլիսիի միջև երկկողմ հարաբերություններին՝ ընդգծելով դրանց կայունությունն ու ռազմավարական բնույթը։ Նա ասել է, որ Ադրբեջանն ու Վրաստանը կշարունակեն վստահորեն ամրապնդել իրենց համագործակցությունը․ «Մենք միշտ աջակցում ենք միմյանց բոլոր միջազգային կազմակերպություններում։ Մենք աջակցել ենք, աջակցում ենք և կշարունակենք աջակցել միմյանց տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և միմյանց սահմանների անձեռնմխելիությանը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այսօր դա կարող է լինել Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է վենդետային

Այսօր դա կարող է լինել Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է վենդետային Tue, …