Խոստանում են մահապատիժը վերականգնել ՀՀ-ում

Խոստանում են մահապատիժը վերականգնել ՀՀ-ում

Thu, 12 Mar 2026 11:32:00 +0400


Երկուշաբթի` աշխատանքային օրվա վերջում հավաքված ալյանսականները հայտարարեցին իրենց նախընտրական խոստումը վերականգնել օրենքով Հայաստանում մահապատիժը որպես պետական դավաճանության, պետական մասշտաբի թալանի և այլ ծանրագույն հանցագործությունների համար պատիժ։

«Ալյանս »կուսակցութբունը հայտնի է նրանով, որ այն հիմնադրել է նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որը քննադատում է նախկին իշխանություններին Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար, իսկ վերջինիս նկատմամբ որդեգրել է արմատական, երբեմն սահմաններն անցնող ծայրահեղ ընդդիմադիր դիրքորոշում։ Տիգրան Ուրիխանյանը բացի սոցիալական, իրավական, անվտանգային ծրագրային դրույթներից, շեշտը դրեց ֆեյք հեղափոխության, սադրված պատերազմի, Արցախի հանձնման, ՀՀ-ի տարածքները հենց այնպես հանձնելու և 8 միլիարդ արտաքին պարտք մսխելու համար իշխանություններին օրինական, բայց խիստ պատժի ենթարկելու խոստման վրա։ Հետաքրքիրն այն է, որ չնայած Ուրիխանյանը հակաիշխանական կոչերի համար հետախուզվում և գտնվում է Հայաստանից դուրս, սակայն կուսակցությունը ակտիվ գործում է ու պատրաստվում մասնակցել ընտրությունների։

Ի դեպ, Ուրիխանյանին հաջողվել է պահպանել ՀՀ-ում մշտական բնակության ռեժիմը, սովորելով Մոսկովյան բուհերից մեկում, ինչը ըստ օրենքի համարվում է հարգելի բացակայություն և չի խանգարում ընտրություններին մասնակցելու։ Եվս մեկ հետաքրքիր հանգամանք` համաժողովին մասնակցում էր հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը ( Դոն Պիպո), ով ևս հետախուզվում է հայաստանյան իրավապահների կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Խաղաղության պայմանագրի» նախաստորագրումից առաջ ադրբեջանական կողմը մեր տարածքում արագ նոր դիրքեր է կառուցել

«Խաղաղության պայմանագրի» նախաստորագրումից առաջ ադրբեջանական կողմը մեր տարածքում արագ նոր դիրքեր է կառուցել Thu, 12…

13 րոպե ago

Հարուստ ղեկավարը բյուջեից փող չի փախցնի

Հարուստ ղեկավարը բյուջեից փող չի փախցնի Thu, 12 Mar 2026 16:32:59 +0400 Latest news from…

17 րոպե ago

Նրանք չեն լռեցնի մեր ձայները․ Մարտի 13-ին, ժամը 15։30-ին` դատարանում

Նրանք չեն լռեցնի մեր ձայները․ Մարտի 13-ին, ժամը 15։30-ին` դատարանում Thu, 12 Mar 2026 16:30:01…

20 րոպե ago

Երևանի քաղաքապետարան. 2025 թ.` թերակատարված ծախսեր, 2.8 մլրդ դրամ պարգևավճարներ

Երևանի քաղաքապետարան. 2025 թ.` թերակատարված ծախսեր, 2.8 մլրդ դրամ պարգևավճարներ Thu, 12 Mar 2026 16:20:20…

30 րոպե ago

Էլ չգիտեն ինչ կերպ խանգարեն, հիմա էլ ավտոբուսներն են տուգանում

Էլ չգիտեն ինչ կերպ խանգարեն, հիմա էլ ավտոբուսներն են տուգանում Thu, 12 Mar 2026 16:17:22…

33 րոպե ago

Ինչու Արշակ սրբազանը չի մասնակցում Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովին

Ինչու Արշակ սրբազանը չի մասնակցում Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովին Thu, 12 Mar 2026 16:09:36 +0400…

41 րոպե ago