Թուրքիան Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնություն կտրամադրի․ ո՞վ է այցելել Նախիջևան
Thu, 12 Mar 2026 12:30:54 +0400

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար Մեթին Տոկելը Նախիջևան է այցելել, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Տոկելը հանդիպել է Առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քենան Սեիդովի հետ։
Իր ելույթում Տոկելն ընդգծել է, որ Թուրքիան միշտ կաջակցի Ադրբեջանին տարածաշրջանում կայունության ամրապնդման և լիակատար անվտանգության ապահովման նպատակով։
Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնություն տրամադրել «Շուշիի հռչակագրի» դրույթների համաձայն և ընդգծել, որ երկու երկրների միջև հարաբերությունները ամուր հիմք ունեն ռազմավարական և ռազմական գործընկերության տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ զորավարժությունների պլանավորմանն ու փորձի փոխանակմանը առնչվող հարցեր։
Տոկելի այցը տեղի է ունեցել Նախիջևանում անօդաչու թռչող սարքի անկումից հետո։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր