Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

Այսօր Հայաստանը ամբողջապես հանձնված է Ադրբեջանին. քաղաքագետ

Այսօր Հայաստանը ամբողջապես հանձնված է Ադրբեջանին. քաղաքագետ

Sun, 05 Apr 2026 10:30:33 +0400


Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Մենք մեր ժողովրդին առաջնորդել ենք դժոխքի միջով ու հասցրել ենք խաղաղ հանգրվանի՝ հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:

Սրա ինտերպրետացիան հենց ինքն էլ տվել է, թե՝գիտակցված զոհողության են գնացել հանուն ինքնիշխան Հայաստանի: Ցավոք այս «թեզի» սպառողներ կան, ընդ որում եղել են անգամ մինչեւ «թեզի» պաշտոնականացումը, դեռ տարիներ առաջ: Կան համոզված «մակերեսասերներ», որոնք մինչեւ Փաշինյանն էլ համարել են, որ արցախյան հարցը Հայաստանի «վզին գցած թոկ» է, իսկ առանց դրա՝ Հայաստանը լինելու էր անկախ ու ինքնիշխան:

Գործնականում, հենց այսօր, հենց այս պահին ակնհայտ է, որ դա այդպես չէ, որ առանց Արցախի Հայաստանը ոչ թե անկախ ու ինքնիշխան է, այլ դատարկ ու անպաշտպան է: Հարցն այն չէ, որ Արցախն էր Հայաստանի պաշտպանը: Արցախը Հայաստանի պետականությունը գործոն դարձնող հարցն էր, նվաճումը, փաստարկը, որի շնորհիվ էլ Հայաստանն առավել պաշտպանված էր, քան այսօր:

Այսօր Հայաստանը ամբողջապես հանձնված է Ադրբեջանին: Նկատեք, նույնիսկ Թուրքիային էլ չէ, այլ՝ Ադրբեջանին:

Հունիսին կայանալիք ընտրությունը այն մասին է, թե արդյո՞ք կարող է գոյություն ունենալ Ադրբեջանի ենթակայությունից դուրս Հայաստան, թե՞ ոչ: Հունիսի 7-ին չկա աշխարհաքաղաքական կողմնորոշման կամ այլ որեւէ այդպիսի հարց: Կա մեկ հարց՝ Հայաստանը ի վիճակի՞ է ձեւավորել ինքնուրույն օրակարգ, իրավունք, շահ եւ սուբյեկտային բովանդակություն, սկսած տնտեսությունից, մինչեւ քաղաքականություն, անվտանգություն եւ քաղաքակրթական նկարագիր, թե՞ Հայաստանը ավելի ու ավելի խորն է «ձեւակերպվելու» որպես «դժոխքի միջով անցած» եւ Ադրբեջանի ձեռքում հայտնված օբյեկտ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ֆոն դեր Լայենը թոզ էր փչում հայ հանրության աչքերին

«Հրապարակ». Ֆոն դեր Լայենը թոզ էր փչում հայ հանրության աչքերին Wed, 08 Jul 2026 11:45:04 …