«Հրապարակ»․ ՀՀ քաղաքացին հանգիստ կարող է գալ Հայաստան եւ մասնակցել ընտրություններին

«Հրապարակ»․ ՀՀ քաղաքացին հանգիստ կարող է գալ Հայաստան եւ մասնակցել ընտրություններին

Thu, 12 Mar 2026 12:45:26 +0400


Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը քանիցս միջամտել է ներքաղաքական հարցերին: Հիմա էլ հայտարարություն է տարածել այլ երկրում (Ռուսաստանում) ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների եւ սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ։ Իբրեւ թե «փորձում են ճնշում գործադրել հայազգի եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ», որ վերջիններս որոշ քաղաքական ուժերի «ֆինանսական եւ կազմակերպական բնույթի աջակցություն» ցուցաբերեն։

Արդարադատության գեներալ, մայոր Թաթուլ Պետրոսյանը, անդրադառնալով փաստին, նկատում է. «Արտաքին հետախուզության ծառայությունն արդեն իսկ Հայաստանի համար ինքնին աբսուրդ էր, քանի որ կա ԱԱԾ, որն իրականացնում էր նաեւ այդ ֆունկցիան: Մենք՝ բոլորս, հիշում ենք, թե այդ կառույցն ինչպես ստեղծվեց, եւ ով նշանակվեց ղեկավար` անձ, որը որեւիցե կապ չունի օպերատիվ ծառայության, հետախուզության ու, առհասարակ, իրավապահ համակարգի հետ: Ինչ-որ մի Քրիստինե Գրիգորյան: Հայտարարում են, որ Իսրայել-Իրան պատերազմը Հայաստանի համար կարող է խնդիրներ առաջացնել, ինչը կարող ենք համարել օբյեկտիվ ահազանգ, բայց Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը շան տեղ չդրեցին այդ զեկույցը` սկսեցին «պեռաշկի» եւ «կուկուռուզ» ուտել նույն օրը, ուրախ ավտոբուսով շրջագայել, մարդկանց հետ իբրեւ թե զրուցել: Ինչ վերաբերում է այս հայտարարությանը, դա աբսուրդ է. ՀՀ քաղաքացին ամեն րոպե կարող է գալ Հայաստան եւ ընտրություններին մասնակցել ու իր քվեն տալ այս կամ այն քաղաքական ուժին: Դա մարդու սահմանադրական իրավունքն է, որին ոչ մեկը չի կարող դեմ արտահայտվել, բայց սրանց տողատակերի ասելիքն այն է, թե իբր ռուսամետ քաղաքական ուժերն են այդ պրոցեսը կազմակերպում, ենթադրում են, որ նրանք նաեւ շահագրգռում են: Գործնականում սա մարդու պարզ իրավունքն է:

Անկախ այն բանից, թե որտեղ է նա` ԱՄՆ-ում, թե Ռուսաստանում, եթե ՀՀ քաղաքացի է, ցանկացած պահի կարող է ազատորեն գալ հայրենիք եւ մասնակցել ընտրություններին: Քրիստինե Գրիգորյանն անամոթաբար ծառայում է ՔՊ-ին, սակայն ես չեմ զարմանում, քանի որ այդ ծառայությունը ստեղծվեց բացառապես հենց այդ նպատակներով: Իրենք Եվրոպայից միլիոններ են ստանում, իբրեւ թե այն բանի համար, որ քայլեր ձեռնարկեն, որպեսզի այլ երկրներ չխոչընդոտեն Հայաստանի ընտրություններին, բայց այդ քայլով Եվրոպան հենց ինքը միջամտում է պրոցեսին եւ խոչընդոտում: Անգամ ԵՄ-ից պահանջել են վերահսկող խումբ` ընտրությունների համար, դեսանտ են Հայաստան բերում: Իրենց ստորությունը թաքցնելու համար ինչ ասես անում են: Մարդիկ ահազանգում են, որ իրենց բնակարանում 70 մարդ են գրանցել, եւ փոխանակ այդ հարցերով զբաղվեն, տեսեք, թե ինչերի ետեւից են ընկել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել

Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել Sat, 12 Sep 2026 10:30:05 +0400 Կասպիյսկում խոցվել է Ռուսաստանի…

5 րոպե ago

«Հրապարակ»․ ՔԿ-ն փրկում է ՔՊ-ականներին. «ջրում են» ծեծի գործը

«Հրապարակ»․ ՔԿ-ն փրկում է ՔՊ-ականներին. «ջրում են» ծեծի գործը Sat, 12 Sep 2026 10:25:47 +0400…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Արցախցիներն ասում են` արցախյան հարցը մենակ մերը չէ

«Հրապարակ»․ Արցախցիներն ասում են` արցախյան հարցը մենակ մերը չէ Sat, 12 Sep 2026 10:15:38 +0400…

19 րոպե ago

Դա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ․ ինչ է ասել Պուտինը

Դա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ․ ինչ է ասել Պուտինը Sat, 12 Sep 2026 10:00:15 +0400…

35 րոպե ago

«Հրապարակ»․ Առաջ կաշառք էին վերցնում, հիմա տարբեր երկրներից են փողեր ստանում

«Հրապարակ»․ Առաջ կաշառք էին վերցնում, հիմա տարբեր երկրներից են փողեր ստանում Sat, 12 Sep 2026…

50 րոպե ago

Հարվածել են Սաուդյան Արաբիայում գտնվող նավթատարին

Հարվածել են Սաուդյան Արաբիայում գտնվող նավթատարին Sat, 12 Sep 2026 09:30:02 +0400 Սաուդյան Արաբիայի էներգետիկայի…

1 ժամ ago