Հինգշաբթի , 12 Մարտի 2026

Ռուս-ամերիկյան բանակցությունների հերթական փուլը․ ինչ է հայտնի

Ռուս-ամերիկյան բանակցությունների հերթական փուլը․ ինչ է հայտնի

Thu, 12 Mar 2026 13:00:27 +0400


ՌԴ նախագահի խորհրդական Կիրիլ Դմիտրիևը և ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը հաստատել են, որ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև զրույցից հետո նրանք բանակցություններ են վարել։

Ուիտկոֆի խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել Մայամիում։

ԱՄՆ կողմից մասնակցել են նաև Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները և Սպիտակ տան խորհրդական Ջոշ Գրյունբաումը։ Կողմերը քննարկել են մի շարք հարցեր և պայմանավորվել են շարունակել շփումները։

Դմիտրիևը նշել է, որ ԱՄՆ է ժամանել Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ և մասնակցել է տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի նիստին, որտեղ քննարկվել են ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման նախագծերը և համաշխարհային էներգետիկ շուկաներում տիրող իրավիճակը։

«Այսօր շատ երկրներ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն, սկսում են ավելի լավ հասկանալ ռուսական նավթի և գազի հիմնական, համակարգային կարևոր դերը համաշխարհային տնտեսական կայունության ապահովման գործում, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների անարդյունավետությունն ու կործանարար բնույթը», – հայտարարել է Դմիտրիևը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բանակցություններն Ադրբեջանի համար ժամանակ շահելու միջոց էին․ Վաղարշակ Հարությունյան

Բանակցություններն Ադրբեջանի համար ժամանակ շահելու միջոց էին․ Վաղարշակ Հարությունյան Thu, 05 Mar 2026 11:54:24 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով