Հինգշաբթի , 23 Ապրիլի 2026

Անցյալներդ կհիշեցնեմ

Անցյալներդ կհիշեցնեմ

Fri, 27 Mar 2026 12:53:01 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը կոչ է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին փոխել իրենց վարքագիծը և քաղաքացիների հետ շփվել ավելի զուսպ ու հարգալից ձևով։

Նրա խոսքով՝ իշխանական թիմի որոշ անդամներ հանրության հետ խոսելիս դրսևորում են անթույլատրելի վերաբերմունք՝ մատ թափ տալով, բարձրաձայն վիճելով, վիրավորանքներ հնչեցնելով և անգամ կոնֆլիկտների մեջ մտնելով։ Ալեքսանյանը հիշեցրել է նաև նախկինում արձանագրված դեպքերը՝ ընդգծելով, որ նման վարքագիծը չի կարող համատեղելի լինել իշխանության ներկայացրած արժեքների հետ։

Նա նաև կասկածի տակ է դրել իշխանությունների խաղաղության մասին հայտարարությունները՝ նշելով, որ եթե նրանք չեն կարողանում սեփական ժողովրդի հետ կառուցել հարգալից հարաբերություններ, ապա խոսել խաղաղությունից անհիմն է։

«Մեկդ քաղաքացու վրա մատ թափ տալով, մունաթ գալով է խոսում, էն մեկը հայհոյում, կռիվ է անում։ Ձեր անցյալը հլը չհիշացնեմ, քաղաքացիների վրա թքել, քֆուր տալ։ Դո՞ւք եք խոսում խաղաղությունից, լո՞ւրջ եք ասում, դուք ձեր սեփական երկրում սեփական ժողովրդի հետ չեք կարողանում յոլա գնալ, ի՞նչ խաղաղությունից եք դուք խոսում»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Եվրոպային էլ գազ չտվեցին` Եվրոպան հո չվերացա՞վ

«Հրապարակ»․ Եվրոպային էլ գազ չտվեցին` Եվրոպան հո չվերացա՞վ Wed, 15 Apr 2026 08:45:32 +0400 Հարցազրույց …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով