Հինգշաբթի , 12 Մարտի 2026

Զիջումների արդյունքում մենք ստանալու ենք էլ ավելի մեծ պատերազմ՝ ավելի ցավալի կորուստներով

Զիջումների արդյունքում մենք ստանալու ենք էլ ավելի մեծ պատերազմ՝ ավելի ցավալի կորուստներով

Thu, 12 Mar 2026 12:57:01 +0400


Գրել էինք, որ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամները մարտի 12-ին ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց։

Նախաձեռնության անդամները Կառավարությանը փոխանցել են հիմնավորված փաստաթուղթ, որը վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածքում 2025 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված նոր ներխուժումներին, դիրքային բարելավումներին և ամրացման աշխատանքներին։ Փաստաթուղթը ներառում է նաև կոորդինատային տվյալներ։

Ակցիայի մասնակիցներից Ավետիս Ավետիսյանը, որը նաև պատերազմների մասնակից է , նշել է , որ Հայաստանում չկա մի քառուկուսի մետր, որի համար արյուն թափված չլինի, ինչ-որ մեկի կյանքը զոհած չլինեն: Կտոր-կոտր մեր հայրենիքը զիջում են, վաղը կամ մյուս օրը այս զիջումների արդյունքում մենք ստանալու ենք էլ ավելի մեծ պատերազմ ավելի ցավալի կորուստներով։ Եթե մենք հիմա դրա դեմը չառնենք, 2020 թվականի 44-օրյա պատերազմը մեզ թվալու է ավելի հեշտ, քան մեզ սպասվում է։
Խաղաղություն երբևէ չի լինելու, քանի որ սրանք են իշխանության։ Խաղաղությունն այսօր Ադրբեջանն է թելադրում։ Ադրբեջանին պետք է խաղաղության անվան տակ մեզ թմրեցնի, իր քայլերն անի»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կուսակցությունների անցողիկ շեմը իջեցվել է, դաշինքներինը՝ բարձրացել. ի՞նչ է սպասվում

Կուսակցությունների անցողիկ շեմը իջեցվել է, դաշինքներինը՝ բարձրացել. ի՞նչ է սպասվում Wed, 11 Mar 2026 13:01:03 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով