Չորեքշաբթի , 1 Ապրիլի 2026

Գրեթե Երևանի չափ տարածք Ադրբեջանի վերահսկողության ներքո է

Գրեթե Երևանի չափ տարածք Ադրբեջանի վերահսկողության ներքո է

Thu, 12 Mar 2026 13:23:49 +0400


Գրել էինք, որ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամները մարտի 12-ին ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց։

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, պատմաբան Արեգ Սավգուլյանը խոսեց Հայաստանի սուվերենության և սահմանների պաշտպանության շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Նա նշեց, որ պաշտոնապես 2021 թվականին ստեղծվել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողով, բայց զուգահեռ գործում է ստվերային հանձնաժողով, որը գաղտնի ամրապնդում է դիրքերը սահմանամերձ հատվածներում՝ հասարակությանը հայտնի չլինելով։

Սավգուլյանը ընդգծեց, որ եթե կառավարությունը չբարձրաձայնի այս գործընթացների մասին, դա տպավորություն է ստեղծում, որ տեղի ունեցող քայլերը պայմանավորված են։ Նա շեշտեց, որ Հայաստանի սուվերեն տարածքից մոտ 20,000 հեկտար այժմ վերահսկվում է Ադրբեջանի կողմից, ինչը համարժեք է Երևանի ամբողջ տարածքին։

Նրա խոսքով, այսօր Հայաստանի իշխանությունները կենտրոնացած են միայն վերընտրման և սեփական իշխանությունը պահպանելու վրա, իսկ իրական վտանգները հանրությանը չեն ներկայացվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ոչ մի փաստաթուղթ, ոչ մի ֆոտո, ոչ մի ապացույց գոյություն չունի

«Հրապարակ»․ Ոչ մի փաստաթուղթ, ոչ մի ֆոտո, ոչ մի ապացույց գոյություն չունի Wed, 01 Apr …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով