Հայաստանն առաջին անգամ կարող է տարանցիկ երկիր դառնալ խաղաղության շնորհիվ․ Ալիև
Thu, 12 Mar 2026 13:48:32 +0400
Անկախ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Ադրբեջանի հետ խաղաղության շնորհիվ, թեև դեռ այդպիսին չէ։ Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։
«Դրա շնորհիվ կկարողանանք ուղիղ հաղորդակցություն հաստատել Ադրբեջանի հիմնական մասի և մեր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև»,– ասել է Ալիևը՝ այսօր ելույթ ունենալով Բաքվի XIII գլոբալ համաժողովի բացման ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանի հետ խաղաղություն հաստատելուց հետո «լրջորեն աշխատում են Միջին միջանցքի ընդլայնման ուղղությամբ, որը անցնում է նաև Հայաստանի տարածքով»։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանով բեռնափոխադրումների պահանջարկն աճում է։ Նա ընդգծել է, որ հակամարտությունների պատճառով տրանսպորտային կապերի խափանումը շատ դժվար իրավիճակ է ստեղծում միջազգային հանրության մեծ մասի համար։