Հայաստանն առաջին անգամ կարող է տարանցիկ երկիր դառնալ խաղաղության շնորհիվ․ Ալիև

Հայաստանն առաջին անգամ կարող է տարանցիկ երկիր դառնալ խաղաղության շնորհիվ․ Ալիև

Thu, 12 Mar 2026 13:48:32 +0400


Անկախ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Ադրբեջանի հետ խաղաղության շնորհիվ, թեև դեռ այդպիսին չէ։ Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։

«Դրա շնորհիվ կկարողանանք ուղիղ հաղորդակցություն հաստատել Ադրբեջանի հիմնական մասի և մեր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև»,– ասել է Ալիևը՝ այսօր ելույթ ունենալով Բաքվի XIII գլոբալ համաժողովի բացման ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանի հետ խաղաղություն հաստատելուց հետո «լրջորեն աշխատում են Միջին միջանցքի ընդլայնման ուղղությամբ, որը անցնում է նաև Հայաստանի տարածքով»։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանով բեռնափոխադրումների պահանջարկն աճում է։ Նա ընդգծել է, որ հակամարտությունների պատճառով տրանսպորտային կապերի խափանումը շատ դժվար իրավիճակ է ստեղծում միջազգային հանրության մեծ մասի համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ավետիքին բանտել եք, բայց մեր միտքն ու հոգին բանտել չե՛ք կարող․ ՀայաՔվե

Ավետիքին բանտել եք, բայց մեր միտքն ու հոգին բանտել չե՛ք կարող․ ՀայաՔվե Sat, 25 Jul …