Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է․պաշտոնական

Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է․պաշտոնական

Thu, 12 Mar 2026 14:00:23 +0400


Իրանի ԱԳՆ–ն հաստատել է, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է։
Միևնույն ժամանակ նախարարությունն ընդգծել է, որ այաթոլլայի վիճակը լավ է։

Հիշեցնենք, որ Մոջթաբա Խամենեին վիրավորվել էր Իսրայելի և ԱՄՆ-ի ավիահարվածների առաջին օրը, երբ զոհվել էր նրա հայրը։ Նրա բացակայությունը հանրության և լրատվամիջոցների առաջ բացատրում են ինչպես վնասվածքով, այնպես էլ գտնվելու վայրը բացահայտելու ռիսկով։

Մոջթաբա Խամենեին նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի երկրորդ որդին է։ Ալի Խամենեին զոհվել էր Իսրայելի կողմից Թեհրանի կառավարական նստավայրի վրա 2026 թվականի փետրվարի 28-ին հասցված ավիահարվածի ժամանակ։ Գործողության ընթացքում զոհվել էին նաև նրա դուստրը, փեսան, թոռնուհին և հարսներից մեկը։ Մի քանի օր անց ստացած վերքերից մահացավ նաև այաթոլլայի կինը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան

Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան Thu, 12 Mar…

8 րոպե ago

Ինչքան մարդ է զոհվել հակամարտության ընթացքում

Ինչքան մարդ է զոհվել հակամարտության ընթացքում Thu, 12 Mar 2026 18:30:56 +0400 Մերձավոր Արեւելյան ներկայիս…

12 րոպե ago

Ինչպես հայրենասերին տարբերել վախկոտ պոռոտախոսից

Ինչպես հայրենասերին տարբերել վախկոտ պոռոտախոսից Thu, 12 Mar 2026 18:15:40 +0400 Արդեն երեք օր է՝…

27 րոպե ago

«Երբեք չենք լինելու պոպուլիստ, դիմում ենք ընտրողին`առանց նվաստանալու». ԲԼՈԳ, ՀՅԴ, Մաս 2֊րդ

«Երբեք չենք լինելու պոպուլիստ, դիմում ենք ընտրողին`առանց նվաստանալու». ԲԼՈԳ, ՀՅԴ, Մաս 2֊րդ Thu, 12 Mar…

43 րոպե ago

Նիկոլական խաղաղության գինը

Նիկոլական խաղաղության գինը Thu, 12 Mar 2026 17:45:48 +0400 Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը…

57 րոպե ago

Իրանական հակամարտությունն ակամայից աջակցում է ռուսներին

Իրանական հակամարտությունն ակամայից աջակցում է ռուսներին Thu, 12 Mar 2026 17:30:46 +0400 Մերձավոր Արեւելքում իրավիճակ…

1 ժամ ago