Բագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավար

Բագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավար

Mon, 16 Nov 2026 17:54:34 +0400


Բագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավար։ Նա պատասխանատու կլինի բիզնեսի զարգացման, օպերացիոն գործունեության, գործընկերային ցանցի ընդլայնման և նոր ծառայությունների ու լուծումների ներդրման համար։

Բագրատ Եղիազարյանն ունի տաքսի ծառայությունների և թվային հարթակների ոլորտում բիզնեսի կառավարման ավելի քան 10 տարվա փորձ։ Մինչ նշանակումը նա ղեկավարել է Հայաստանում ուղևորությունների պատվերի խոշոր ծառայություն՝ պատասխանատու լինելով բիզնես ռազմավարության, ֆինանսական և գործառնական ցուցանիշների, նոր պրոդուկտների գործարկման, գործունեության աշխարհագրության ընդլայնման և ռազմավարական գործընկերությունների զարգացման համար։ Ավելի վաղ նա նաև ղեկավար պաշտոններ է զբաղեցրել գործընկերային ցանցի կառավարման և հաճախորդների սպասարկման ոլորտներում։

«Ինձ համար սա հնարավորություն է՝ կիրառելու կուտակած փորձը Հայաստանում WB Taxi-ի զարգացման համար։ Առաջնահերթ խնդիրներից են արդյունավետ գործառնական գործընթացների ձևավորումը, գործընկերային ցանցի զարգացումը և ուղևորների ու վարորդների կարիքներին համապատասխանող որակյալ ծառայության ստեղծումը», – նշել է Բագրատ Եղիազարյանը։

«Ուղևորությունների պատվերի ծառայության կառավարման, բիզնեսի մասշտաբավորման և նոր պրոդուկտների գործարկման ոլորտներում Բագրատի փորձը կարևոր ներդրում կլինի Հայաստանում WB Taxi-ի զարգացման հարցում։ Մենք ակնկալում ենք, որ նրա ոլորտային գիտելիքներն ու կառավարչական փորձը կնպաստեն ծառայության հետևողական զարգացմանն ու հնարավորությունների ընդլայնմանը», – նշել է Wildberries-ի տաքսի և փոխադրումների ծառայության տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտի տնօրեն Անատոլի Սմորգոնսկին։

Ներկայումս WB Taxi-ն շարունակում է գործել ծանրաբեռնվածության փորձարկման ռեժիմում։ Առաջիկայում նախատեսվում է ծառայությունը հասանելի դարձնել օգտատերերի լայն շրջանակի համար։
2026 թվականի նոյեմբերի դրությամբ WB Taxi-ն գործում է նաև Ուզբեկստանում, Բելառուսում և Ղրղզստանում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ղազարյանն ու «Արարատ-Արմենիան» խզել են պայմանագիրը

Ղազարյանն ու «Արարատ-Արմենիան» խզել են պայմանագիրը Tue, 17 Nov 2026 19:10:36 +0400 Հայաստանի ազգային հավաքականի…

3 րոպե ago

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ Tue, 17 Nov 2026 19:08:36 +0400 Մեծ Բրիտանիայի…

5 րոպե ago

Նախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից

Նախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից Tue, 17 Nov 2026 19:04:37 +0400 Latest news…

9 րոպե ago

Թուրքիան ակտիվորեն բանակցում է

Թուրքիան ակտիվորեն բանակցում է Tue, 17 Nov 2026 19:00:06 +0400 Թուրքիան ակտիվ բանակցություններ է վարում…

14 րոպե ago

Կալանավորված Հայաստանին փոխարինելու է գալիս ուժեղ Հայաստանը․ Միրզոյանը՝ փաշինյանական իշխանությանը

Կալանավորված Հայաստանին փոխարինելու է գալիս ուժեղ Հայաստանը․ Միրզոյանը՝ փաշինյանական իշխանությանը Tue, 17 Nov 2026 18:56:29…

17 րոպե ago

Թրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ Պեկինին

Թրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ Պեկինին Tue, 17 Nov…

22 րոպե ago