Telegram-ը չի գործի նույնիսկ VPN-ի միջոցով
Thu, 12 Mar 2026 17:00:21 +0400
Telegram-ը չի գործի նույնիսկ VPN-ի միջոցով
Telegram մեսենջերը չի կարողանա գործել Ռուսաստանում նույնիսկ VPN-ի առկայության դեպքում, ըստ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Սվինցովի։
Նրա խոսքով՝ Ռոսկոմնադզորն ունի VPN-թրաֆիկին հետևելու տեխնիկական հնարավորություն և կարող է աստիճանաբար սահմանափակել դրա գործունեությունը։
Ըստ Սվինցովի, երկրում կարող են մնալ միայն այսպես կոչված «օրինական» VPN ծառայությունները, որոնք օգտագործվում են, մասնավորապես, լրատվամիջոցների կողմից։
Պատգամավորի խոսքով՝ Ռոսկոմնադզորն ի վիճակի է վերահսկել նման կապերը, ուստի Telegram-ը «չի կարողանա խաբել» գործակալությանը։