Մանկապիղծ ֆինանսիստի գործով նոր փաստաթղթեր են հայտնվել
Thu, 12 Mar 2026 21:00:17 +0400
Բրիտանական կառավարությունը հրապարակվել է նոր փաստաթղթեր, որոնք վերաբերվում են Պիտեր Մանդելսոնի՝ ամերիկացի մանկապիղծ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի մտերմի՝ ԱՄՆ-ում բրիտանական դեսպան նշանակվելու գործին։ Փաստաթղթերը հրապարակվել են Միացյալ Թագավորության նախարարների գաղտնի խորհրդի կողմից։ Փաստաթղթերը կազմում են 147 էջ։
Մանդելսոնը նշանակված է եղել Միացյալ Նահանգներում բրիտանական դեսպան 25 թվականի փետրվարին։ Նա այդ պաշտոնից զրկվել է անցյալ տարվա սեպտեմբերին, հենց որ ի հայտ են եկել նրա եւ Էփշտեյնի միջեւ եղած կապերը։ Նշենք, որ նա երկար ժամանակ հանդիսացել է Լեյբորիստական կուսակցության ամենից ազդեցիկ դեմքերից մեկը։