Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շահերի դեմ․ Իշխան Սաղաթելյան

Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շահերի դեմ․ Իշխան Սաղաթելյան

Thu, 12 Mar 2026 21:03:52 +0400


Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շահերի դեմ բացահայտ և մինչև վերջ, այդ մասին են վկայում վերջին երկու օրերի իրադարձությունները։ Այս մասին գրել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Եվրոպական խորհրդարանում Հայ առաքելական եկեղեցու դեմ նրա ելույթը, Արցախի հիմնախնդրի մասին Ջեյ Դի Վենսին գիրք նվիրելու համար ակադեմիական կառույցի ղեկավարին աշխատանքից հեռացնելը, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի դեմ Ադրբեջանի հետ համատեղ պայքարի բացահայտումը, Ալիևի հրահանգով Սահմանադրություն փոխելը և այսպես շարունակ։

Սա մեզ համար, բնականաբար, նորություն չէ, պարզապես ուզում եմ հիշեցնել մեր հայրենակիցներին, որ Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն, յուրաքանչյուրի լռությունը կամ անտարբերությունը մեկնաբանելու է որպես ԱՅՈ՝ այս հակահայ ծրագրերին։

Նա ասելու է՝ «ժողովուրդն ինձ լիազորել է Ալիևի համար Սահմանադրություն կարել, Հայաստանում ադրբեջանական համայնք ստեղծել, Հայաստանի տարածքից նոր զիջումներ անել»։

Ուստի, այս ընտրությունները սովորական քաղաքական մրցակցություն չեն։

Փաշինյանի վերարտադրության կանխումը ազգային անվտանգության և գոյութենական հարց է»,– գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը

Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը Thu, 30 Apr 2026 14:29:51…

2 րոպե ago

Գյումրու չսպիացող ցավը՝ «Դու մեզ խաբեցի՜ր․․․»

Գյումրու չսպիացող ցավը՝ «Դու մեզ խաբեցի՜ր․․․» Thu, 30 Apr 2026 14:15:50 +0400 Երկրաշարժից հետո, երբ…

16 րոպե ago

Նեթանյահուին խորհուրդ է տվել հարվածել միայն այդ երկրին․ խոսքն Իրանի մասին չէ

Նեթանյահուին խորհուրդ է տվել հարվածել միայն այդ երկրին․ խոսքն Իրանի մասին չէ Thu, 30 Apr…

32 րոպե ago

«Կգանք Մակրոնի մոտ խայտառակ կանենք»

«Կգանք Մակրոնի մոտ խայտառակ կանենք» Thu, 30 Apr 2026 13:56:43 +0400 Կառավարության շենքի դիմաց անցկացված…

36 րոպե ago

Հստակ է՝ այցելել է ծննդավայր, թե ոչ

Հստակ է՝ այցելել է ծննդավայր, թե ոչ Thu, 30 Apr 2026 13:50:02 +0400 Ադրբեջանի փոխվարչապետ…

42 րոպե ago

Փաշինյանը Երևանում սպասում է Զելենսկիին

Փաշինյանը Երևանում սպասում է Զելենսկիին Thu, 30 Apr 2026 13:46:23 +0400 Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին…

46 րոպե ago