Փողոցային պայքարի մեկնարկը տրվելու է մարտի 13-ին

Փողոցային պայքարի մեկնարկը տրվելու է մարտի 13-ին

Thu, 12 Mar 2026 21:15:26 +0400


Վաղը` մարտի 13-ին, ժամը 15-ին Հակակոռուպցիոն դատարանը քննելու է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը: «Մեր ձեւով» շարժումը որոշել է օգտագործել այս առիթը եւ Երեւանում առավոտից մի շարք ակցիաներ իրականացնել, իսկ կեսօրից հետո մեծ բազմություն հավաքել դատարանի մոտ` Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում: Սա նաեւ, ըստ ամենայնի, փողոցային պայքարի մեկնարկ տալու փորձ կլինի, որովհետեւ ընդդիմությունը հասկանում է, որ ընտրություններից առաջ հարկավոր է փողոցն ակտիվացնել: Որովհետեւ ակտիվ փողոցը նաեւ ակտիվ հասարակություն է նշանակում եւ ընտրությունների ակտիվ մասնակցություն, իսկ ընդդիմության միակ հույսն այն է, որ հնարավորինս շատ մարդ գնա ընտրության: Անգամ հաշվարկներ կան, որ եթե հունիսի 7-ին մեկուկես միլիոնի չափ մարդ մասնակցի ընտրություններին, ՔՊ-ի վերընտրվելու շանսերը կտրուկ փոքրանում են: Ակտիվ փողոցը նաեւ նշանակում է, որ երկրում կա դժգոհություն եւ մարդիկ համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ: Ակտիվ փողոցը նաեւ ազդակ է` ուղղված միջազգային հանրությանը, որ Փաշինյանն ու իր թիմը չեն վայելում հայ հասարակության մեծամասնության համակրանքը եւ անկախ օտար ուժերի աջակցությունից` ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ով պետք է լինի հաջորդ իշխանությունը երկրում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գիտական ազատությունը, քաղաքական ճնշումները և ազգային հիշողության պահպանումը

Գիտական ազատությունը, քաղաքական ճնշումները և ազգային հիշողության պահպանումը Fri, 13 Mar 2026 00:09:03 +0400 Ափսոսանքով…

3 ժամ ago

Նոր զարգացումներ՝ Աբովյանում տեղի ունեցած սպանության դեպքով

Նոր զարգացումներ՝ Աբովյանում տեղի ունեցած սպանության դեպքով Thu, 12 Mar 2026 23:45:00 +0400 ՀՀ քննչական…

3 ժամ ago

Չինաստանը սպառնացել է կործանիչ հարվածով

Չինաստանը սպառնացել է կործանիչ հարվածով Thu, 12 Mar 2026 23:30:00 +0400 Չինաստանը կործանիչ հարված կհասցնի…

3 ժամ ago

Իրականությունն այն է, որ Ադրբեջանը չունի ներուժ անդադար տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի համար

Իրականությունն այն է, որ Ադրբեջանը չունի ներուժ անդադար տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի համար Thu, 12 Mar…

4 ժամ ago

Ինչ է ակնկալում Իրանը Միացյալ Նահանգներից

Ինչ է ակնկալում Իրանը Միացյալ Նահանգներից Thu, 12 Mar 2026 23:00:00 +0400 Իրանը պնդում է,…

4 ժամ ago

Երբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի

Երբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի Thu, 12 Mar 2026 22:50:40 +0400 Latest…

4 ժամ ago