Ցավալի ու վերջնական որոշում
Thu, 12 Mar 2026 22:15:00 +0400

Իրանի սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին հայտարարել է, որ երկրի ազգային հավաքականը չի մասնակցի 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։
Նրա խոսքով՝ ստեղծված քաղաքական և անվտանգային իրավիճակը թույլ չի տալիս Իրանի հավաքականին մասնակցել մրցաշարին, որը նախատեսվում է անցկացնել ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։
«Այն բանից հետո, երբ սպանվց մեր առաջնորդը, այլևս չկան պայմաններ, որոնք մեզ թույլ կտան մասնակցել աշխարհի առաջնությանը։ Իրանի դեմ իրականացված դաժան գործողությունների ֆոնին, երբ 8 կամ 9 ամսվա ընթացքում մեզ երկու պատերազմ պարտադրեցին, ինչի հետևանքով մեր հազարավոր հայրենակիցներ զոհվեցին, ստեղծված իրավիճակում մենք միանշանակ հնարավորություն չունենք մասնակցելու մրցաշարին»,- հայտարարել է նախարարը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր