Զրկել այդ իրավունքից

Զրկել այդ իրավունքից

Fri, 13 Mar 2026 09:00:00 +0400


Չկա օր, որ պետության առաջին դեմքը որեւէ խնդրահարույց, սադրիչ հայտարարություն չանի, որով հայի ազգային արժանապատվությունն է ոտնահարում, արցախցիների շահերին, մեր պետությանն անդառնալի վնասներ հասցնում: Նրա հայտարարություններն ինչ-որ պահից այլեւս հայկական պետության եւ հայ ժողովրդի շահերը չեն արտահայտում․ ում շահերն ասես արտահայտում են` ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, Ուկրաինայի, Վրաստանի, մեր հարեւան Ադրբեջանի ու Թուրքիայի, բայց ո՛չ Հայաստանի: Նա երկրի ներսում անթիվ-անհամար թշնամիներ է վաստակել, իսկ երկրից դուրս բարեկամներ է փնտրում` իր վերարտադրության հույսը կապելով օտարների հետ, որոնց աջակցությամբ փորձելու է իրեն պարտադրել ՀՀ հասարակությանը, որ հետագա հինգ տարիների ընթացքում էլ շարունակի հակահայկական հայտարարություններ անել, ի վնաս Հայաստանի շահերի գործել ու կրկին քողարկվել «ես լեգիտիմ ընտրված իշխանություն եմ» արտահայտության տակ: Չէ՞ որ այս արտահայտությամբ է հիմնավորում «Արցախն Ադրբեջանի մաս է կազմում», «արցախցիները չպետք է վերադառնան իրենց հայրենիք» ասելու իր իրավունքը: Նաեւ ցեղասպանության եւ Արցախի մասին խոսող Ցեղասպանության թանգարանի տնօրենին է ազատում աշխատանքից, թե «Հայաստանում չի կարող երկու արտաքին քաղաքականություն լինել», ինչը բացահայտորեն նշանակում է, որ ընտրվելուց հետո փակելու է այդ թանգարանը, հողին է հավասարեցնելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, արգելելու է ապրիլի 24-ին հիշատակի միջոցառումները, «Արցախ» անունը հիշատակողներին բացահայտորեն պատժելու է, մեր պատմությունից ջնջելու է արցախյան հաղթանակի, պատերազմների, Արեւմտյան Հայաստանի մասին հիշատակումները: Եվ ամեն անգամ, երբ դուք փորձելու եք առարկել, ասելու է` ես լեգիտիմ իշխանություն եմ, իրավունք ունեմ դա անելու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հայաքվե»-ն  ներկայացնում է Հայաստանի ազգային անվտանգության իր հայեցակարգը

«Հայաքվե»-ն  ներկայացնում է Հայաստանի ազգային անվտանգության իր հայեցակարգը Fri, 13 Mar 2026 11:21:08 +0400 Այսօր՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով