Երկուշաբթի , 25 Մայիսի 2026

Գողացել են Չեխիայում Հայաստանի դեսպանի չհրկիզվող պահարանը

Գողացել են Չեխիայում Հայաստանի դեսպանի չհրկիզվող պահարանը

Sun, 03 May 2026 14:30:41 +0400


Irozhlas կայքը գրում է, որ Պրահայում գողացել են Չեխիայում Հայաստանի դեսպանի չհրկիզվող պահարանը։ Համաձայն հաղորդման, դեպքը տեղի է ունեցել 25 թվականի դեկտեմբերի իննին։ Սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա։

Մի քանի ամիս շարունակ, չեխական ոստիկանությունը անարդյունք փորձել է գտնել գողերին, որոնք, համաձայն կայքի հաղորդման, եղել են երկու հոգի։ Նրանք կարողացել են մուտք գործել դեսպանատան տարածք, շանթարգելի միջոցով։ Գողերը մուտք են գործել դեսպանի աշխատասենյակ, կոտրել նրա աշխատասեղանի դարակները եւ գտել չհրկիզվող երկու պահարաններ, որոնք գտնվել են աշխատասենյակում եւ կից սենյակում, որը դեսպանի հանգստի սենյակն է եղել։

Գողերը տարել են այդ երկու պահարաններից մեկը։ Ոստիկանությունը այն հայտնաբերել է հաջորդ օրը՝ դեսպանատան մոտակայքում։ Չարագործները չեն կարողացել բացել սեյֆը։ Պարունակությանը որեւէ կերպ ձեռք չեն տվել։

Պատճառվել է 18 հազար կրոնի վնաս։ Հայաստանի դեսպանությունը կատարվածը որեւէ կերպ չի մեկնաբանել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էրդողանի նոր սիմվոլիկ քայլը՝ աջակցություն վարչապետ Փաշինյանի քարոզչությանը

Էրդողանի նոր սիմվոլիկ քայլը՝ աջակցություն վարչապետ Փաշինյանի քարոզչությանը Sun, 24 May 2026 12:15:09 +0400 Թուրքիայի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով